Բաժիններ՝

Samsung-ն իր աշխատակիցներին հատկացրել է մոտ մեկ միլիարդ դոլարի պարգևավճար

Բրիտանական The Guadian թերթի փոխանցմամբ՝ կորեական Samsung ընկերությունը, որը հանդիսանում է սմարթֆոնների խոշորագույն արտադրողն աշխարհում, իր աշխատակիցներին հատկացրել է մոտ մեկ միլիարդ դոլարի պարգևավճար:

Բոնուսները նվիրված են եղել ընկերությունում ներքին բարեփոխումներ սկսելու 20-ամյակին: Թերթն ընդգծում է, որ Samsung-ը սովորաբար պարգևատրում է այն ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք կատարել են պլանը: Նրանք պարգևատրում են մեկամսյա աշխատավարձի չափով:

Samsung-ի ղեկավար Լի Գոն Հին մասշտաբային բարեփոխումներ է սկսել 1993 թվականին, ինչն ուղղված է եղել ընկերության տեսականու ընդլայնմանը, քանի որ մինչ այդ Samsung-ը հիմնականում մասնագիտացած է եղել հեռուստացույցների արտադրության մեջ:

Ներկայումս Samsung-ն արտադրում է համակարգչային և էլեկտրակենցաղային տեխնիկայի լայն շրջանակ: Ընկերությունն ունի 270.000 աշխատակից, որոնք աշխատում են աշխարհի 79 երկրում: Հունվարի 7-ի դրությամբ, Samsung-ի կապիտալացումը հասել է 180.7 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս