Կահիրեն բողոք է հայտնել Թեհրանին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ը երեկ իր մոտ է կանչել Իրանի գործերով ժամանակավոր հավատարմակատարին՝ բողոք հայտնելու համար երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ Թեհրանի հայտարարության դեմ:
Նախորդ շաբաթ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը մտահոգ է Եգիպտոսում լարվածության մեծացմամբ, ուր բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի ու պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների միջև:
Եգիպտոսի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի մեկնաբանությունները անընդունելի միջամտություն են Եգիպտոսի ներքին գործերին: Նշվում է, որ երկու օր առաջ էլ նման կապակցությամբ Եգիպտոսի ԱԳՆ էր կանչվել Կատարի դեսպանը: