ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլատրել են շարունակել գաղտնալսումները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` օտար հետախուզությունների վերահսկման գործերով ամերիկյան դատարանը հատուկ ծառայություններին թույլատրել է շարունակել ԱՄՆ քաղաքացիների հեռախոսազրույցների մասին տեղեկատվության զանգվածային հավաքումը:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզական վարչության ներկայացուցիչը: Այդպիսի որոշումը կապված էր հատուկ ծառայություններին դատարանի որոշմամբ հատկացված լիազորությունների ժամկետի ավարտվելու հետ: Իշխանությունները 2006 թվականից ամեն տարի դիմում են դատարանին` հաստատելու համար գաղտնալսման ծրագիրը:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից ինտերնետային օգտատերերին ու հեռախոսազրույցները մասշտաբային գաղտնալսելու մասին հայտնի դարձավ նախորդ տարվա ամռանը: Այդ մասին նյութերը մամուլին հանձնել էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: