Բաժիններ՝

Վոլգոգրադի մարզում հնգօրյա սուգ է հայտարարվել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Վոլգոգրադի մարզի իշխանությունները հնգօրյա սուգ են հայտարարել` կապված դեկտեմբերի 29-ի ու 30-ի ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտարարել է Վոլգոգրադի նահանգապետ Սերգեյ Բոժենովը:

Սուգը տևելու է 2013 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2014 թվականի հունվարի 3-ը: Առաջին ահաբեկչությունից հետո սգո օրեր էին հայտարարվել հունվարի 1-3-ը: Վոլգոգրադի մարզում չեղյալ են հայտարարվել ամանորյա բոլոր տոնական միջոցառումները, այդ թվում նաև երեխաների մասնակցությամբ ամանորյա բոլոր միջոցառումները:

Երեկ տարածաշրջանում մտցվել է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (բարձր) մակարդակ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել էր Վոլգոգրադի երկու պայթյունների հետևանքով զոհվել է 32 և վիրավորվել է 104 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031