Վոլգոգրադի երկու պայթյունի հետևանքով զոհվել է 32 և վիրավորվել է 104 մարդ. ՌԴ ԱԻՆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վոլգոգրադում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 32 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի փոխնախագահ Վլադիմիր Ստեպանովը:
Նա հավելել է, որ այդ պայթյունների հետևանքով վիրավորվել է նաև 104 մարդ: Նախնական տվյալներով` Վոլգոգրադի կայարանի պայթյունն իրականացրել է դաղստանցի Պավել Պեչենկինը, ով դաղստանցի զինյալներին միացել է նախորդ տարվա գրանանը` ընդունելով իսլամ և, փոխելով իր անունը, դարձել է Անսար Ար-ռուսի:
ՌԴ Հետաքննչական կոմիտեի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ նախնական տվյալներով, Վոլգոգրադում տրոլեյբուսի պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: