Կրթահամալիրի տնօրենն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 2-ամյա դստերը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 13:00-ի սահմաններում Առինջ գյուղի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Մկրտչյանը, վարելով Lexus RX-300 մակնիշի 29 ՍՏ 795 համարանիշի ավտոմեքենան, իրենց գյուղի 2-րդ փողոցի 9-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա Վերգինե Մկրտչյանին:
Երեխան տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ս. Մկրտչյանն աշխատում է Երևանի «Բյուրակն» կրթահամալիրում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված երեխան իր աղջիկն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: