Տարվա վերջին աշխատանքային օրը դոլարը թանկացավ
2013 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.13 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.15%-ով էժանացել է։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ: