Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ. Ալի Հասանով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ:

Հասանովը դա պայմանավորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելով՝ ընդգծելով, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանի անդամակցումը որևէ միությանը կամ միավորմանը «հակասում է» միջազգային իրավունքի սկզբունքներին:

Հասանովի կարծիքով՝ Մաքսային միությանը, ինչպես նաև միջազգային այլ միավորումներին Հայաստանի անդամակցելը «հնարավոր է միայն» Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս