Բաժիններ՝

Գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել:

Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ

1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2. «Գիտականության» շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:

3. Պաշտպանությունները տեսաձայնագրվում են, ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:

4. Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր»  եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:

5. Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու:

Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս