Ոստիկանությունը փնտրում է «Եզրագծից այն կողմ» ֆիլմի դերասանին մարմնական վնասվածքներ պատճառած անձին. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 26-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով:
Ժամը 03:50-ի սահմաններում նշված կենտրոնից ահազանգել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը Երևանի քաղաքի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետևանքով:
Մանրամասները այստեղ`