Բաժիններ՝

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը լքել է Էրդողանի կուսակցության շարքերը

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը լքել է երկրի ներքին գործերի նախկին նախարար, պատգամավոր Իդրիս Նաիմ Շահինը: Նա համապատասխան դիմումը հղել է կուսակցական վերնախավին:

Շահինի կողմից ԱԶԿ-ի շարքերը լքելու դրդապատճառները հայտնի չեն, սակայն դա տեղի ունեցավ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո: Շահինից առաջ էլ ԱԶԿ-ի շարքերը լքել էր և անկախ պատգամավոր էր դարձել մեկ այլ ԱԶԿ-ական, նախկինում թուրք անվանի ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրը: Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Շուքյուրին կոչ էր արել վայր դնել պատգամավորական մանդատը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում երեկ հրաժարական են տվել ԱԶԿ-ական երեք նախարարներ, որոնց որդիները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Էրդողանն արդեն իսկ հրապարակել է Թուրքիայի կառավարության նոր կազմը, որում կատարվել է միանգամից 10 փոփոխություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս