Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին կանչել են Գլխավոր դատախազություն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախկին նախարար, ինչպես նաև կրթության ու պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը կանչվել է Վրաստանի գլխավոր դատախազություն:

Այդ մասին Շաշկինն իրազեկվել է երեկ, Շաշկինը հայտարարել է, որ անպայմանորեն ներկայանալու է դատախազություն: Շաշկինն ընդգծել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչ գործով են կանչել իրեն: Շաշկինը պետք է դատախազություն ներկայանա այսօր, ժամը 13.00-ին:

Շաշկինին դեռ մի քանի ամիս առաջ էին կանչել դատախազություն, սակայն նա գտնվել էր ԱՄՆ-ում և չէր կարողացել ներկայանալ այնտեղ: Վրաստան վերադառնալուց հետո նրան մի քանի ամիս չէին անհանգստացրել, սակայն ոչ վաղ անցյալում Վրաստանի գլխավոր դատախազի փոխվելուց հետո նախկին բարձրաստիճան չինովնիկներին հարցաքննելը վերսկսվել է նոր ինտենսիվությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս