Նախորդ շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 96.7 միլիոն դոլար
Դեկտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,714,785 ԱՄՆ դոլար 404.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 105,158,467 ԱՄՆ դոլար 406.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,880,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,719,157 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,233,516 EUR 554.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,945,787 EUR 558.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 780,699,761 ՌԴ ռուբլի 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 140,853,185 ՌԴ ռուբլի 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: