Բաժիններ՝

Ուզբեկստանում մասշտաբային համաներում է հայտարարվել

12uz.com կայքի փոխանցմամբ՝ Ուզբեկստանում հայտարարել են մասշտաբային համաներում՝ կապված Սահմանադրության ընդունման 21-ամյակի հետ: Համապատասխան որոշումն ընդունել է Ուզբեկստանի սենատը (խորհրդարանի վերին պալատ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պլանավորված է համաներել ավելի քան 90.000 մարդու: Համաներմամբ պատժից ազատվելու են կանայք, հանցագործության ժամանակ իրենց 18 տարին չբոլորածները, 60 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդիկ և օտարազգիները:

Համաներումը տարածվելու է նաև այլ կատեգորիայի մարդկանց վրա, ինչպիսին են ասենք արգելված կազմակերպությունների անդամ հանդիսանալու համար առաջին անգամ դատապարտվածները, որոնք ամուր բռնել են վերականգնման ուղին: Համաներումը չի առնչվելու հատուկ վտանգ ներկայացնող հանցագործներին, որոնք դատապարտված են տևական ժամկետով ու ցմահ ազատազրկման:

Նախորդ տարի Սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ համաներման տակ էր ընկել մոտ 69.000 մարդ: Նրանց մեծ մասն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, մյուսների դեպքում կրճատվել էր պատժաժամկետը:

Պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականի սկզբին Ուզբեկստանում յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկնում 166 բանտարկյալ: Ընդհանուր առմամբ, Ուզբեկստանում ապրում է մոտ 30 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031