Սաուդյան Արաբիան անխուսափելի է համարում Պարսից ծոցի արաբական երկրների միության ստեղծումը
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի արաբական երկրների միության ստեղծումն անխուսափելի է՝ չնայած նրան, որ Օմանը հանդես է գալիս դրա դեմ: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Իսլամական հետազոտությունների կենտրոնի Տնօրենների խորհրդի նախագահ Թուրքի Ֆայսալը:
Նա հայտարարել է, որ Օմանն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը տվյալ խնդրի շուրջ, սակայն դա չի ադզի Պարսից ծոցի երկրների միության ստեղծման վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օմանի արտգործնախարար Յուսեֆ բեն Ալաուի բեն Աբդալլահը հայտարարել էր, որ իր երկիրը հանդես է գալիս Պարսից ծոցի վեց երկրների միության ստեղծման դեմ, որը կփոխարինի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդին:
Վերջինիս կազմի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Օմանը: