Բաժիններ՝

2014 թվականին Ադրբեջանը Թուրքիայից կստանա Т-155 Fırtına ինքնագնաց հաուբիցներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ տարի կիրականացվի Թուրքիայից Ադրբեջան Т-155 Fırtına (թարգմանաբար՝ «Փոթորիկ») ինքնագնաց հաուբիցների մատակարարումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մեքենաշինության ու քիմիական արդյունաբերության կազմակերպությունը (MKEK):

Ներկայումս փորձարկվում են Т-155 Fırtına-ի շարժիչները՝ դրանք արտադրող երկրում, որի անունը, սակայն, չի նշվում: Շարժիչների փորձարկումների հաջող անցնելու դեպքում դրանք կտեղակայվեն հաուբիցների վրա և կուղարկվեն Ադրբեջան: Պայմանագրի համաձայն, Ադրբեջանը Թուրքիայից պետք է ստանա 36 ինքնագնաց հաուբից:

Երկու երկրների միջև պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին: Նախատեսվում էր, որ հաուբիցների համար շարժիչներ պետք է հատկացներ գերմանական MTU ընկերությունը, սակայն վերջինս հրաժարվել է դա անել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության առկայության հետ:

Այդ պատճառով ձգձգվել է պայմանագրի իրագործումը: Շարժիչների հետ կապված խնդրի կարգավորման դեպքում Ադրբեջանը մտադիր է մեծացնել Т-155 Fırtına-ի պատվերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս