Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից. Հասան Ռոուհանի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հերթական անգամ ընդգծել է, որ երկիրն իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, այդ թվում նաև ուրանի հարստացում.
«Իրանի միջուկային գործունեությունը կրում է խաղաղ բնույթ, և այդպիսին կլինի նաև հետագայում: Սակայն Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից, այդ թվում նաև ուրան հարստացնելուց»:
Նշվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետներն արդեն իսկ գտնվում են Իրանում և երեկ ձեռնամուխ են եղել Արակի ծանր ջրով աշխատող իրանական ռեակտորի ստուգմանը: ԱԷՄԳ-ի երկու փորձագետները տեսչական այցով Իրան են ժամանել մեկ օրով, ինչից հետո վերադարձել են Վիեննա: