Բաժիններ՝

Հայաստանի դեպքում գազի վերջնական գինը որոշում է ՀՀ կառավարությունը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ.

– Պարոն Սիմոնով, օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստանում էր: Բացի մի շարք քաղաքական և անվտանգությանն առնչվող հարցերից՝ նախագահները քննարկեցին նաև տնտեսական  որոշ խնդիրներ, և կարելի է ասել, որ այցն ուներ  տնտեսական նշանակություն: ՌԴ նախագահը նշեց, որ ՌԴ-ն քայլեր է ձեռնարկելու, որպեսզի մինչև ՄՄ անդամակցությունը՝ ՀՀ տնտեսությունը հայտնվի բարենպաստ վիճակում: Ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և դրանք ի՞նչ ազդեցություն  կարող են ունենալ, եթե Հայաստանը չունի ընդհանուր սահման ՄՄ-ի հետ:

– Դուք տեսնում եք, որ Հայաստանում ևս միանշանակ չեն գնահատում ՄՄ-ին միանալու ՀՀ-ի հեռանկարը, բայց հենց ռուսական կողմից, իմ կարծիքով, բոլոր կառուցողական քայլերն արդեն իսկ  արված են: Ակնհայտ է, որ Հայաստանի համար այդ անդամակցությունը դեռևս դրական չէ, և ինձ համար բավականին ծիծաղելի է տեսնել բողոքի ակցիաներ Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը. նրան դիմավորում էին՝ ասելով «Պուտին, հեռացիր»:

Տարօրինակ է՝ այդ մարդիկ ինչո՞ւ չէին բողոքում, երբ  ռուսական «Գազպրոմ»-ը իր գումարներով Հրազդան ՋԷԿ-ն էր կառուցում, ինչո՞ւ չէին ասում՝ ««Գազպրոմ», հեռացիր, դա մեզ անհրաժեշտ չէ»: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն բավականին ակտիվ կերպով  զբաղվում է ՀՀ-ում ներդրումներով, բայց ասեմ Ձեզ, որ «Գազպրոմ»-ին այդ ՋԷԿ-ն անհրաժեշտ չէր, մինչդեռ այն արժե 300 մլն դոլար: Ձեր ընդդիմադիրների այդ պիկետները ի՞նչ են նշանակում, իրենց գումարներ անհրաժե՞շտ չեն, եթե անհրաժեշտ չեն,  ուրեմն թող անկեղծորեն խոստովանեն:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ՌԴ-ն իր բոլոր պարտավորություններն իրականացնում է՝ ապահովում է ներդրումային դաշտը, ներդրումներ են լինելու նաև գազային ցանցում, գազի գնի շուրջ ևս արդեն որոշում է ընդունվել: Իսկ Մաքսային միությունում Հայաստանը  շատ դիվիդենդներ է ստանալու: Հարց է առաջանում՝ այս ամենը ՌԴ-ին ինչո՞ւ է անհրաժեշտ: Եթե անկեղծ խոսենք, ապա Հայաստանի պարագայում խնդիրներ չպետք է որ առաջանան:

Պարոն Սիմոնով, Երևանում՝ ՀՀ նախագահի նստավայրում, դեկտեմբերի 2-ին հայռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ գազի գնի շուրջ որոշում կա՝ 1000 խմի գինը կկազմի $189: Բայց ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ  սպառողի համար գինը չի իջնելու: Ո՞րն է խնդիրը:

– Ռուսաստանն անում է ամեն ինչ, բայց Հայաստանի պարագայում գազի վերջնական գները որոշվում են ՀՀ  կառավարության մասնակցությամբ, և  ես համոզված եմ, որ գազի գինը սպառողի համար չի էժանանա:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս