 
                        Արմեն Մովսիսյան. Իրանական գազն ավելի թանկ է
 
                                    Թեև ռուսական գազի գինը Հայաստանի սահմանի վրա լինելու է 189 դոլար, բայց սպառողը գազի համար վճարելու է կրկնակի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, երբ այն ավելի էժան է, նախարարը պատասխանեց. «Իրանական գազը 400 դոլար է և ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        