Արտաքին քաղաքականության ձախողման պատճառը կամքի և ղեկավարության բացակայությունն է. Ա.Խարազյան

«Հայաստանում երբեք արտաքին քաղաքական արժեքների ու մտահորիզոնի պակասը չէ, որ բերել է այսօրվա ձախողմանը։ Միտքը եղել է։ Սակայն չի եղել կամք, մակարդակ, ճաշակ ու ղեկավարություն՝ այն իրականացնելու»,- 168.am-ին ասաց Վաշինգտոնաբնակ քաղաքագետ, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ Արմեն Խարազյանը:

Նա ներկայացրեց մի փաստաթուղթ` «Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ռազմավարական օրակարգ», որը գրվել է դեռևս 1998 թ-ին և քննարկվել է որոշ սահմանափակ շրջանակներում՝ տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր: Խարազյանը նշեց, որ փաստաթուղթը երբեք ֆորմալ չի ընդունվել, թեև դրա առանձին դրույթներ հետագայում կիրառվել են ՀՀ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, հիմնականում քարոզչական, սակայն ոչ գործնական նպատակներով։

«Ամենազվարճալին այն է, որ Սերժ Սարգսյանն իր վերջին նախագահական քարոզարշավի ընթացքում այս փաստաթղթից ուղղակի պարբերություններ է արտագրել ու ներառել իր նախընտրական պլատֆորմում»,-  նկատեց Ա. Խարազյանը:

Տեսանյութեր

Լրահոս