Բաժիններ՝

Թուրքիան շուտով կսկսի սեփական մշակման տանկի զանգվածային արտադրություն. Էրդողան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, թե շուտով կսկսվի հայրենական մշակման տանկի զանգվածային արտադրությունը. «Այժմ մենք կարող ենք արտադրել մեր սեփական տանկը: Ներկայումս այն գտնվում է փորձարկման փուլում:

Թուրքիան զգալի հաջողությունների է հասել ռազմական տեխնիկայի արտադրման ոլորտում: Շուտով Թուրքիան կարող է սկսել հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի արտահանում»:

Թուրքական Otokar ընկերությունը ստեղծել է հայրենական արտադրության նոր սերնդի Altay առաջին մարտական տանկի նախատիպը: Altay տանկի ստեղծման մասին համաձայնագիրը Թուրքիայի պաշտպանության նախարարության Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) և թուրքական Otokar ընկերության միջև կնքվել է 2007 թվականին:

images-210

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս