Իրանը պատրաստ է առանց նախապայմանների մասնակցել Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է առանց նախապայմանների մասնակցել Սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսին.

«Մեր կարծիքով՝ «Ժնև 2»-ին մասնակցելը կարևոր ներդրում է Սիրիական հարցի կարգավորման մեջ, մենք անիցս հայտարարել ենք, որ եթե մեզ հրավիրեն, ապա մենք կմասնակցենք առանց նախապայմանների»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ հայտարարել է, որ «Ժնև 2» կոնֆերանսը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունվարի 22-ին: Սակայն դեռ վերջնականապես հստակեցված չէ դրա մասնակիցների ցանկը:

Տեսանյութեր

Լրահոս