Բաքուն ԵՄ-ին առաջարկում է կնքել գործընկերության մասին համաձայնագիր. Նովրուզ Մամեդով

Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն չի պլանավորում Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, փոխարենը Բաքուն ԵՄ-ին առաջարկում է կնքել գործընկերության մասին համաձայնագիր:

Մամեդովն ընդգծել է, որ կոնկրետ տեղեկատվություն չունի Վիլնյուսի գագաթաժողովիաշխատանքներին մասնակցելու վերաբերյալ. «Եթե Բաքուն մասնակցի գագաթաժողովին, ապա այնտեղ առաջին հերթին կարող է որոշակի հաջողության հասնել վիզաների դյուրացման հարցում, կարող է ստորագրվել որոշակի փաստաթուղթ: Դա կլինի Ադրբեջանի քաղաքական ձեռքբերումը, ինչպես նաև կհանգեցնի Եվրոպայի երկրների քաղաքացիների այցելության դյուրացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս