Բաժիններ՝

Գուլնարա Կարիմովան պատրաստվում է լքել երկիրը. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Կարիմովան պատրաստվում է լքել երկիրը: Այս մասին գործակալությանը հայտնել է Կարիմովային պատկանող Terra Group-ում եղած աղբյուրը:

Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե ուր է պատրաստվում մեկնել Կարիմովան: Պաշտոնապես չի հաստատվել այդ տեղեկատվությունը, որ նա պլանավորել է լքել երկիրը: Գործակալությանը չի հաջողվել տվյալ խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ Կարիմովայից:

Ուզբեկստանի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը ռուսական գործակալությանը հայտնել է, որ վերջին շրջանում ստուգումներ են անցկացվել Գուլնարայի վերահսկողության տակ գտնվող ընկերություններում ու հասարակական կազմակերպություններում, որոնց ընթացքում ի հայտ են եկել օրենսդրության լուրջ խախտումներ:

Ընդ որում, դրանից հետո տվյալ ընկերությունների աշխատակիցների մի մասը փախել է երկրից: Դրանից առաջ էլ հաղորդվել էր Տաշքենդի կենտրոնում Գուլնարային պատկանող խանութների ցանցի փակման մասին` կապված դրանցում խախտումներ հայտնաբերելու հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ուզբեկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովն անվայելուչ պահվածքի համար ծեծի է ենթարկել իր դուստր Գուլնարային, ինչը շաղկապվում էր նաև վերջինիս նախագահական հավակնությունների հետ: Դրանից օրեր անց հայտնի դարձավ, որ Գուլնարա Կարիմովան հրաժարվել է իր նախագահական հավակնություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս