Բաժիններ՝

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովն անվայել պահվածքի համար ծեծել է իր դստերը. մամուլ

Forbes.kz-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը ծեծել է իր դստերը՝ Գյուլնարա Կարիմովային: Քաղաքագետները կարծում են, որ անվայել պահվածքի համար Իսլամ Կարիմովը որոշել է նրանից խլել ողջ բիզնես-կայսրությունը:

Կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ 2013 թվականի սեպտեմբերին կալանքի տակ վերցվեց Գուլնարայի քեռորդի Աքբարալի Աբդուլաևը: Վարկածներից մեկի համաձայն, նրա դեմ քրեական գործ են հարուցել «քաղաքական հավակնությունների» համար:

Իշխանությունները նրա դեմ գտել են վարկաբեկիչ տեսանյութ, երբ Աբդուլաևը երեկույթի ժամանակ մի քանի անգամ կրկնել է հետևյալ արտահայտությունը. «Եթե Գուլնարա Իսլամովնան չցանկանա շարունակել (պետության ղեկավարի, իր հոր) գործը, ապա նա պատրաստ է դա հանձնարարել իրեն»:

Նմանատիպ հայտարարություններով մի քանի անգամ հանդես է եկել նաև Գուլնարան: Այդ ամենի մասին Իսլամ Կարիմովին զեկուցել է Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարը: Գուլնարայի օգնությամբ Աբդուլաևին Դուբայից կանչել են Ուզբեկստան՝ գործերից մեկի հետաքննության պատրվակով:

Կարիմովան անձամբ խոստացել է, որ ոչ ոք չի կալանավորվի: Եվ այնուամենայնիվ, հենց որ Աբդուլաևը ժամանել է Ուզբեկստան, նրան անմիջապես ձերբակալել են հատուկ ծառայությունները: Դա հարուցել է Կարիմովայի զայրույթը, ով մի քանի անգամ մտել է ԱԱԾ-ի ղեկավարի պետի սենյակ և խստապես վիրավորել է նրան:

Դրանից հետո ԱԱԾ-ի ղեկավար Ռուստամ Ինոյատովը տեղի ունեցածի մասին զեկուցել է նախագահին, ինչպես նաև պատմել է այն մասին, որ արևմտյան ԶԼՄ-ները հրապարակել են մերկ Գուլնարայի նկարները: Իսլամ Կարիմովի զայրույթն է հարուցել այն, որ իր դստեր բոլոր «փառատոնների» համար բյուջեից գումարներ են հատկացվել և իրեն չեն իրազեկել այդ մասին:

Նա կարգադրել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել և կալանավորել ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի հանրապետական ապարատների բոլոր պետերին, որոնք զբաղված են կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով: Բացի այդ, նա հրամայել է կալանքի տակ առնել իր թոռ Իսլամի ավտոմեքենաները:

Դրանից հետո Իսլամ Կարիմովը Դուրմենի նախագահական նստավայր է կանչել իր դստերը և այնտեղ ծեծի է ենթարկել նրան՝ հայատարարելով, որ նա (Գուլնարա Կարիմովան) խայտառակել է իրեն և իր ընտանիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս