Բաժիններ՝

Պուտինը կարծում է, որ ԵՄ-ը շանտաժի է ենթարկում Ուկրաինային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԵՄ-ի հետ ինտեգրացման գործընթացը դադարեցնելու Կիևի որոշման կապակցությամբ ԵՄ-ի արած հայտարարությունները հանդիսանում են Ուկրաինայի վրա ճնշման կիրառում.

«Ինչ վերաբերում է ճնշմանը …, երբ մենք լսեցինք, որ Ուկրաինան կասեցնում է ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու գործընթացը, դրանից հետո մենք ըստ էության մեր եվրոպացի գործընկերներից սպառնալիքներ լսեցինք Ուկրաինայի հասցեին՝ ընդհուպ մինչև բողոքի զանգվածային ակցիաների անցկացմանը նպաստում: Ահա հենց դա է ճնշումը, հենց դա է շանտաժը»:

Նշվում է, որ այսօր երեկոյան Ուկրաինայի եվրոպական ինտեգրման աջակցության օգտին բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում նաև Չեռնովցիում, Դոնեցկում, Խարկովում, Լվովում ու Կիևում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս