Ժնևում մեկնարկում են «Վեցյակի» և Իրանի միջև բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակը» այսօր կշարունակի Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Լայնաձևաչափ հանդիպմանը նախորդելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, «Վեցյակի» հարցերով կոորդինատոր Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը:

«Վեցյակի» և Իրանի միջև բանակցային նախորդ փուլը Ժնևում անցկացվել է նոյեմբերի 7-9-ին: Այն ժամանակ կողմերը լրջորեն խոսել էին համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին: Սակայն արդյունքում չէր ընդունվել այդ փաստաթուղթը, որի ընդունման դեպքում այն կարելի կլիներ որակել որպես պատմական:

Չնայած դրան՝ կողմերն ընդգծել էին առաջընթացի գրանցումը և պայմանավորվածության գալու հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս