Լեռնային Ղարաբաղի հարցը նաև մեր խնդիրն է. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպումն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով, ինչից հետո պետք է տեղի ունենա Թուրք-ադրբեջանական համագործակցության բարձր խորհրդի երրորդ նիստը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) նախագծի իրագործումը: Ալիևն Էրդողանին շնորհավորել է «Մարմարա» երկաթուղային թունելի նախագծի իրագործման կապակցությամբ: Բացի այդ, քննարկվել է երկկողմ ներդրումների հարցը և Ադրբեջանի կողմից Թուրքիայի նկատմամբ միակողմանիորեն գործող վիզային ռեժիմի վերացման հարցը:
Էրդողանն ու Ալիևն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Էրդողանը հայտարարել է, որ դա որչափ Ադրբեջանի, այնքան էլ իրենց խնդիրն է: