Բաժիններ՝

Ինչու են փակվում գազալցակայանները

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության հրահանգով դադարեցվել է 11 ԱԳԼՃԿ-ների գործունեությունը՝ գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով: Տեսչության պետ Լևոն Խալիկյանը 168.am-ին հայտնեց, որ առաջիկայում ևս 11 ԱԳԼՃԿ-ներ կփակվեն:

Հանրապետությունում ընդհանուր առմամբ կա 303 ԱԳԼՃԿ, որից ընդամնեը 34-ը չէին տեղադրել կայաններ: Ըստ Խալիկյանի՝ այս ամսվա սկզբին սկսված ուսումնասիրության ընթացքում 8-ը տեղադրել են աշտարակներ, մնացածը ենթակա են փակման: Տեսչության պետը տեղեկացրեց, որ գազաբաշխիչ աշտարակների տեղադրելու դեպքում կրկին թույլատրվում է ԱԳԼՃԿ-ների գործունեությունը:

Ի դեպ, Խալիկյանը նկատեց, որ ՀՀ իշխանության վերնախավի հետ առնչություն ունեցող բոլոր գազալցակայնները առաջիններից էին, որ տեղադրել են նշված աշտարակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս