Նախաքննական մարմինը «պահմտոցի» է խաղում
Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 41109410 քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել է թիվ 41101412 քրեական գործը: 28.08.2012թ. թիվ 41101412 քրեական գործը ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն և նույն օրը ընդունվել է վարույթ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված թիվ 41101412 քրեական գործով նախաքննության ընթացքում իմ պաշտպանյալ Հակոբ Թոսունյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրի 340 հոդ. 2-րդ մասով և 38-349 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա Նոնա Սպարտակի Հարությունյանի և նրա որդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է Նոնա Հարությունյանին տալ սուտ ցուցմունք և օժանդակել է առանձին պաշտոնատար անձանց առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն:
Նշված քրեական գործի շրջանակներում նաև մեղադրանք է առաջադրվել Հակոբ Թոսունյանի որդիներ` Գևորգ Թոսունյանին` ՀՀ քրօրի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կարապետ և Ջորջ Թոսունյաններին` ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կոտով, ովքեր նույնպես հանդիսանում են իմ պաշտպանյալները:
Գևորգ, Ջորջ և Կարապետ Թոսունյանների և գործով մյուս մեղադրյալ Վիլեն Գրիգորյանի, ինչպես նաև Հակոբ Թոսունյանի վերաբերյալ անջատված մասերով քրեական գործերը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, որոնք վարույթ են ընդունվել և քննության են առնվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից:
Վերը հիշատակված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Իմ պաշտպանյալներ Հակոբ, Գևորգ, Կարապետ և Ջորջ Թոսունյաններին առաջադրված մեղադրանքի և դրանից կալանավորման, դրա ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու հիմքերը եղել լիովին անհիմն ու շինծու, ինչը հաստատվում է ներքոհիշյալ փաստարկներով և պատճառաբանություններով:
Նախաքննական մարմինը և դատարանը իմ պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանավորման անհրաժեշտության, նրանց շուրջ մեկ տարի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու հարցերը քննության առնելիս, ըստ էության, չեն հետազոտվել այն բոլոր ապացույցները, որոնք կարող էին հաստատել` վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու, դրանից բխող խափանման միջոց կալանք կիրառելու և ժամկետը երկարացնելու անհրաժեշտության փաստը: Ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ դատարանը իրենց որոշումներում ոչ մի կերպ չեն հիմնավորել, թե իմ պաշտպանյալները ինչպես և ինչ եղանակով կարող էին խուսափել գործի քննությունից, նախաքննական մարմնից և դատարանից, եթե քննիչը այդպիսի կոնկրետ ապացույց չի վկայակոչել իր միջնորդությունների մեջ, իսկ դատարանը դրանք հիմնավորված համարելու համար քննիչից նման ապացույցներ չի պահանջել, չի վերլուծել և դրանց իրավական գնահատական չի տվել ու չի դրել իր կողմից կայացած դատական ակտերի հիմքում:
Ավելին, նախաքննական մարմնի և դատարանի կողմից կայացված որոշումներից ոչ մի կերպ չի երևում կամ հաստատվել, թե կոնկրետ որոնք են այն հիմնավոր կասկածները, որոնց միջոցով հաստատվել է, որ իմ պաշտպանյալները կարող են թաքնվել քննությունից կամ խոչընդոտել վարույթ իրականացնող մարմնի աշխատանքներին: Եվ դա այն դեպքում, որ քննության ընթացքում այդպիսիք փաստ չի արձանագրվել ու ապացույցներ ի հայտ չեն եկել, մինչդատական վարույթ իրականացնող մարմինը չի ներկայացրել, իսկ դատարանը, ոչ մի անգամ, քննիչից դրանք չի պահանջել, քննարկման առարկա չի դարձրել:
Բացի դա, թե մինչդատական վարույթ իրականացնող մարմինը, թե ընդհանուր իրավասության դատարանը իրենց միջնորդության և որոշման մեջ ոչ մի կերպ չեն հիմնավորել, թե իմ պաշտպանյալները ինչպես կարող էին անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց, եթե այդպիսի կոնկրետ ապացույց չի վկայակոչվել նշված փաստարկը հիմնավորելու համար: Այս դեպքում ցանկանում եմ նշել, որ թե մինչդատական վարույթ իրականացնող մարմինը և թե դատարանը արժանահավատ են համարել Նոնա Հարությունյանի իրարամերժ, հակասական փաստարկները, անտեսելով Ջորջ, Գևորգ, Հակոբ, Կարապետ Թոսունյանների ցուցմունքները:
Ընդհանուր իրավասության դատարանը նախաքննական մարմնից մինչդատական վարույթ իրականացնող մարմնից չի պահանջել լրացուցիչ նյութեր, ապացույցներ, համաձայն որոնցª կհիմնավորեր իր կողմից կայացած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Իսկ եթե առկա են անձանց կողմից վերջիններիս դեմ տված ցուցմունքներ, ապա քննիչը պարտավոր էր վերջիններիս միջև կատարել առերեսումներª դրանով իսկ հաստատեր կամ հերքեր նրանց առաջադրված մեղադրանքի հիմքերը:
Դատարանը իր որոշումներով նաև հաստատված է համարել, որ Հակոբ Թոսունյանը մինչդատական վարույթում կամ գործի քննության ժամանակ կարող է թաքցնել գործի համար նշանակություն ունեցող նյութեր կամ կեղծել դրանք: Այս դեպքում նույնպես լիովին անհասկանալի է թե ինչ նյութերի թաքցման կամ կեղծման ճանապարհի մասին կարող է խոսք գնալ, եթե վկայակոչված փաստարկները իրավական հարթության մեջ ոչ մի պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում Հակոբ Թոսունյանին առաջադրված մեղադրանքի հետ: Եվ, ընդհանրապես, ինչ նյութերի թաքցման և կեղծման մասին կարող է խոսք գնալ եթե իմ պաշտպանյալին մեղսագրված հանցանքը վերաբերում է ՀՀ քրօրի 340 հոդ. 2-րդ մասի և 38-349 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին:
Այս դեպքում, եթե դատարանը այդպիսիք ողջամիտ կասկածներ է ունեցել, ապա նախ և առաջ դրանք պետք է քննիչից պահանջեր և իրավական գնահատական տար դրանցª Հակոբ Թոսունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելիս ու լուծելիս:
Ավելին, դատարանը հիմք է ընդունել մինչդատական վարույթ իրականացնող մարմնի այն փաստարկները, թե Հակոբ Թոսունյանը լինելով ծանուցված, սակայն ոչ հարգելի պատճառներով չի ներկայացել 05.09.2012թ. հարցաքննությանը, որի հետևանքով վերջինս ենթրակվել է բերման և ձերբակալվել է: Այս դեպքում գտնում եմ, որ դա լիովին շինծու է, ոչ մի կոնկրետ փաստարկով և ապացույցով ևս չհիմնավորված:
Միաժամանակ, հարկ եմ համարում վկայակոչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածը, համաձայն որի Հակոբ Թոսունյանը մինչև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկելը պատշաճ կարգով գրավոր ծանուցված չի եղել քննիչի մոտ հարցաքննության կանչված լինելու մասին:
Մինչդեռ, մինչդատական վարույթ իրականացնող մարմինը այդ կապակցությամբ ոչ մի ապացույց չի ներկայացրել, իսկ դատարանը վերջինիցս չի պահանջել դրանքª Հակոբ Թոսունյանի կողմից հարցաքննության կանչված լինելու ծանուցագիրը ստանալու ու քննությունից թաքնվելու հանգամանքները ստուգելու, փարատելու կամ հաստատելու համար: Եվ դատարանը, կրկին անգամ, հիմք ընդունելով նախաքննական մարմնի միայն հիմնազուրկ հայտարարությունները, դրանք դրել է իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու, այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմքերումª այս հարցում ևս ոչ մի կերպ չպատճառաբանելով թե ինչու±:
Նաև նշեմ, որ Հակոբ Թոսունյանը ունի լուրջ առողջական խնդիրներ, նա հրատապ բժշկական հսկողության և բուժման կարիք ունի, շուրջ մեկ տարի է ինչ գտնվում է կալանքի տակ: Սակայն դատարանը ամեն անգամ օլիմպիական հանգստությամբ հանդես բերելով կողմնակալություն, Հակոբ Թոսունյանի նկատմամբ կալանք ընտրելիս, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելիս հաշվի չի առել այն, որ Հակոբ Թոսունյանը նախկինում տարել է ինֆարկտ, ներկայումս ունի արյան բարձր ճնշում` սրտի սնուցման խանգարումով, ինչպես նաև աղեսամոքսի տրակտի, լյարդի, լեղապարկի հիվանդություններ, որոնց համար ներկայումս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ, ընդունում է դեղորայքային տարբեր բուժումներ, ինչը հաստատվել է ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերի միջոցով, որոնք կցված են քրեական գործի նյութերին:
Այս առումով դատարանը անձի կյանքի ու առողջության հետ կապված ամենակարևոր հարցը թողնելով ինքնահոսի, ի սպառ մոռացել է, որ ՀՀ Սահամանդրությամբ ամրագրված նորմերով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները համարվում են բարձրագույն արժեքներ, որոնք հարգվում և պաշտպանվում են մեր պետության կողմից, որոնց պահպանման և ապահովման երաշխիքներից մեկը հանդիսանում է դատարանը:
Իսկ Գևորգ Թոսունյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ ընդհանուր իրավասության դատարանի համար նաև հիմք է հանդիսացել մինչդատական վարույթ իրականացնող մարմնի այն փաստարկները, թե Գևորգ Թոսունյանը լինելով ծանուցված, սակայն ոչ հարգելի պատճառներով չի ներկայացել 05.09.2012թ. հարցաքննությանը, որի պատճառով 06.09.2012թ. հայտնաբերվել և բերման է ենթարկել, քանի որ Գևորգ Թոսունյանը բացակայել է բնակության վայրից, ապա նման կարգի պատճառաբանությունները լիովին անհիմն են, քանի որ իմ պաշտպանյալը իրականում օրենքով սահմանված կարգով գրավոր ծանուցված չի եղել ու տեղեկացվել 05.09.2012թ.-ին քննիչի մոտ հարցաքննության կանչված լինելու մասին:
Իսկ ինչ վերաբերում է Գևորգ Թոսունյանի կողմից բնակության վայրից բացակայելու քննիչի փաստարկին, ապա դա նույնպես լիովին հիմնազուրկ է, քանի որ Գևորգ Թոսունյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին ընտրված խափանման միջոցի պայմաններում իմ պաշտպանյալը չէր կարող առանց քննիչի կամ դատախազի թույլտվության մեկնել այլ տեղանք, և օրենքով արգելված չէ նրա կողմից տանից դուրս գալու հանգամանքը:
Այս դեպքում նույնպես մինչդատական վարույթ իրականացնող մարմինը այդ կապակցությամբ առ այսօր ոչ մի ապացույց չի ներկայացրել, իսկ դատարանը վերջինիցս չի պահանջել դրանք` Գևորգ Թոսունյանի կողմից հարցաքննության կանչված լինելու ծանուցագիրը ստանալու ու քննությունից թաքնվելու հանգամանքները ստուգելու, փարատելու կամ հերքելու համար: Եվ ընդհանուր իրավասության դատարանը, կրկին անգամ, հիմք ընդունելով նախաքննական մարմնի միայն հիմնազուրկ հայտարարությունները, դրանք դրել է Գևորգ Թոսունյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դատական ակտի հիմքերում:
Ինչ վերաբերում է Ջորջ Թոսունյանին, ապա վերջինս մինչև ձերբակալվելը շուրջ 1.6 տարի ՀՀ ՊՆ թիվ 20440 զորամասում գտնվել է ժամկետային զինծառայության մեջ: Այս պարագայում, ըստ նախաքննական մարմնի և դատարանի, իմ պաշտպանյալը ինչպես կարող էր թաքնվել քննությունից կամ խոչընդոտել վարույթ իրականացնող մարմնի աշխատանքներին, անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա:
Ավելին, նախաքննական մարմնի և դատարանի վերը հիշատակված դիրքորոշումները հիմնազուրկ են նաև այնքանով, որ Ջորջ Թոսունյանի եղբայր Կարապետ Թոսունյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով, սակայն վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որի պայմաններում Կարապետ Թոսունյանը ընկած ժամանակահատվածում ազատության մեջ մնալով որևէ անգամ չի թաքնվել քննությունից, որևէ կերպ չի խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում քրեական գործի քննությանը` քրեական դատավարության մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կամ կատարել քրեական օրենքով արգելված այլ արարաք:
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ Կարապետ Թոսունյանը մնալով ազատության մեջ որևէ հակաօրինական արարք չի կատարել, ապա ելնելով արդարադատության բուն էությունից ինչպես կարելի է փաստել, որ Ջորջ Թոսունյանը գտնվելով ժամկետային զինծառայության մեջ կարող է կատարել հակաօրինական որևէ գործողություն` այն էլ հրամանատարության հսկողության տակ:
Հատկանշականը նաև այն է, որ իմ պաշտպանյալներին կալանքի տակ պահելու ողջ գործընթացի ժամանակ որպես կալանավորման համար հիմքեր դատարան ներկայացված փաստաթղթերի զննությամբ պարզվել է, որ եղել միայն դրանց առաջին էջերը: Այսինքն, այդ ապացույցների արժեքի և բովանդակության մասին որևէ խոսք չէր կարող գնալ, ինչն էլ անտեսվել է, քննարկման առարկա չի դարձրել և մինչդատական վարույթ իրականացնող մարմնի որևէ բացատրություններ չի պահանջել:
Ավելին, նախաքննության ընթացքում քննիչը չի փորձել մանրամասն հարցաքննել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շուրջ, այլ ընդամենը փորձել է պարզաբանում ստանալ ինչ-որ 100.000 ԱՄՆ դոլար գումար կաշառքի վերաբերյալ, որի մասին ոչ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ է արձանագրված, ոչ էլ այդպիսիք ապացույցներ են ձեռք բերվել քրեական գործի նյութերով:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե նախաքննական մարմինը ներկայացված փաստաթղթերով հիմնավորել է քրեական գործի նախաքննության ընթացքում հանդես բերած իր ջանասիրությունը, ապա միանգամայն հարկ եմ համարում նշել, որ ջանասիրությունը ապացուցելու մասին խոսք չի կարող գնալ, քանի որ դա քննիչի ուղղակի ծառայողական պարտականությունն է, որը բխում է ՀՀ քրեական դատավարության բազմաթիվ սկզբունքներից և այլ դրույթներից:
Վերոգրյալի հետ մեկտեղ խիստ կասկածելի և անտրամաբանական է եղել այն հանգամանքը, որ եթե Գևորգ Թոսունյանի և մյուսների վերաբերյալ մասով նախաքննությունը ավարտվել, անջատվել և ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար, ապա այս դեպքում մինչդատական վարույթ իրականացնող մարմնը և դատարանը որ իրավունքով են Հակոբ Թոսունյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար հիմք ընդունել նույն պատճառաբանություններն ինչ Գևորգ Թոսունյանի պարագայում:
Եվ հակառակը, եթե 29.04.2013թ. դատական ակտում մատնանշված ըստ էության բոլոր քննչական գործողությունները կատարված և նախաքննությունը ավարտված է Գևորգ, Կարապետ և Ջորջ Թոսունյանների վերաբեյալ մասով, ապա այս դեպքում ինչից է բխում Հակոբ Թոսունյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմքերը: Այսպիսով, այս հարցերին ոչ մինչդատական վարույթ իրականացնող մարմինը և ոչ էլ ընդհանուր իրավասության դատարանը որևէ պատասխան չեն տվել և չէին էլ կարող տալ, որի վառ ապացույցն է հանդիսանում առանց որևէ քննչական գործողություններ կատարելու ամիսներ շարունակ Հակոբ Թոսունյանին կալանքի տակ պահելու հանգամանքը:
Բացի դա, համեմատելով և իրավական վերլուծության ենթարկելով իմ պաշտպանյալներին կալանքի տակ պահելու վերաբերյալ հարուցված բոլոր միջնորդությունները, պարզվել է, որ քննիչի այդ բոլոր դատավարական փաստաթղթերը ամբողջությամբ նույնն են և կատարման ենթակա այն բոլոր քննչական գործողությունները ամիսներ անց մնացել են կամ չիրականացված, կամ էլ անորոշ վիճակում, իսկ պաշտպանական կողմի այն հարցին, թե այդ գործողությունները կատարելու համար ինչու է անհրաժեշտություն առաջացել իմ պաշտպանյալներին կալանքի տակ պահելու ժամկետը ևս երկու ամիս երկարացնելու համար, մինչդատական վարույթ իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի կարողացել բացատրել, իսկ դատարանը անգամ չի փորձել այդ կապակցությամբ ստանալ պարզաբանումներ:
Այսպիսով, նախաքննական մարմինը և դատարանը իմ պաշտպանյալնների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, խափանման միջոց կալանովում ընտրելու միջնորդության հարցը քննարկելիս, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելիս ի սկզբանե կանխակալ վերաբերմունք են հանդես բերել նշված բոլոր հարցերին, չեն ապահովել առաջ քաշված հարցերի և, ըստ էության, գործի բազմակողմանի, խորացված, օբյեկտիվ քննություն կատարելու սկզբունքը, ձեռքի տակ ընդամենը ունենալով հիմնազուրկ փաստարկներ՝ առաջին իսկ պահից հակված են եղել լուռ փոխհամաձայնությամբ ընդունելու մեկը մյուսի դիրքորոշումը, որը վառն կերպով արտահայտվել և կարմիր թելով անցել ու անցնում է կայացված դատական ակտերում ու գործի քննությամբ, որոնցում իրավասու մարմինները առանց որևէ լիարժեք ապացույց, փաստարկ վկայակոչելու, ստուգելու, պահանջելու, հետազոտելու, հաստատված են համարել լոկ քննիչի առարկայազուրկ պատճառաբանությունները:
Իսկ նույն դեպքում դատարանը կայացված որոշումներում ոչ մի կերպ և ոչ մի տեղ չի վերլուծել, հստակ որևէ ապացույցներով չի հերքել պաշտպանական կողմի ներկայացված փաստարկներն ու ապացույցները, դրանք սոսկ լղոզելու նկատառումներից ելնելով, ընդամենը բավարարվել է իրավական բառերից կազմված ձևակերպումներով, որոնք ըստ էության ոչ մի ներքին համոզմունք չեն առաջացրել` իմ և պաշտպանյալիս կողմից դատաքննության ժամանակ ներկայացված պատճառաբանությունները հիմնազուրկ համարելու, իսկ, ստեղծված իրավիճակում, ամենակարևորը, Հակոբ Թոսունյանի կալանավորման փաստը օրինական համարելու համար:
Ավելացնեմ նաև, որ բացի Հակոբ Թոսունյանից կալանքի տակ են գտնվում նրա որդիներից Գևորգ, ժամկետային զինծառայության մեջ գտնվող Ջորջ Թոսունյանները: Ի դեպ, վերջինս կալանավորվել է 20.01.2013թ.-ին, ով սահմանամերձ շրջանում դիրքերում մարտական հերթապահություն տանելու փոխարեն հայտնվել է ճաղերի ետևում: Այս հանգամանքը կարևոր է այնքանով, որ Ջորջ Թոսունյանին մեղսագրված հանցագործությունը դիտվում է միջին ծանրության և նախաքննական մարմինը ոչ մի բանով կաշկանդված չէր նրան թողնել զորամասի հրամանատարության հսկողության տակ: Իսկ Կարապետ Թոսունյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասով և միայն բախտի բերումով քննիչի կալանքի միջնորդությունը դատարանի կողմից մերժվելու պատճառով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտվել ստորագրություն չհեռանալու մասին:
Բացի դա, 08.02.2013թ. Գևորգ Թոսունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով: Փաստորեն այս պահի դրությամբ Հակոբ Թոսունյանի ողջ ընտանիքը գտնվում է քրեական հետապնդման և կալանքի տակ ու հոգսերի ողջ բեռը ընկած է նրա տիկնոջ ուսերին:
Միաժամանակ չեմ կարող չանդրադառնալ այն խիստ կարևոր հարցին, որ նախաքննական մարմինը օդից քաղված մեղադրանքներ առաջադրելուց բացի, այս ողջ ամիսների ընթացքում ոչ մի կոնկրետ քննչական գործողություններ չի կատարել: Հանձինս, նրանց բոլորին առաջադրված մեղադրանքի և դեպքի բուն հանգամանքներից ելնելով, իմ պաշտպանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ պետք է հանդիսանային ներկա գտնվող, մասնակից կամ ականատես անձանց ցուցմունքները:
Սակայն չգիտես ինչու այդ խուլիգանությանը մասնակից դարձած բազմաթիվ անձանցից պարզվել է միայն ոմն Նվերի ինքնությունը: Այսինքն` խոսքս վերաբերում է նրան, որ նախաքննական մարմինը ըստ էության շայագրգռված չէ այս հարցերի շուրջ կատարել խորացված և բազմակողմանի քննություն ու հայտնաբերել բոլորին: Առավել ևս, որ բազմիցս անգամ միջնորդություններ են հարուցվել իմ պաշտպանյալներին առերես հարցաքննել այն անձանց հետ, ովքեր իրենց դեմ ցուցմունքներ են տվել: Սակայն այս դեպքում քննիչը, անտեսելով օրենքի պահանջը, նշված ուղղությամբ որևէ պատասխան չի տվել և առհասարակ շահագրգռված չէ այդ ուղղությամբ քննություն կատարելու:
Այս քրեական գործի շրջանակներում նաև կալանավորվել են գործով նախկին Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը, ՀՀ ոսկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Գագիկ Դանիելյանը, Սյունիքի մարզի նախկին դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը և դատաբժիշկ փորձագետ Գագիկ Բաբայանը:
Հակոբ Թոսունյանի ՀՀ քրօրի 340 հոդ. 2-րդ մասով և 38-349 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով փոփոխված մեղադրանքի հարցերի շուրջ մի քանի անգամ միջնորդություն է հարուցվել իմ պաշտպանյալին առերես հարցաքննել Նոնա Հարությունյանի և վերը հիշատակված բոլոր անձանց հետ: Այս հարցի խիստ կարևորությունը կայանում է նրանում, որ նախ և առաջ անհրաժեշտ է պարզել, թե Հակոբ Թոսունյանը ինչպես է օժանդակել վերոհիշյալ պաշտոնատար անձանց քրեական գործով ապացույցները կեղծելու հարցում: Այսինքն, եթե Հակոբ Թոսունյանը հերքում է իր առնչությունը, ապա այդպիսիք ցուցմունքներ պետք է տված լինեն վերոհիշյալ անձինք, հակառակ դեպքում, Հակոբ Թոսունյանի գործողություններում բացակայում է հանցակազմը:
Սակայն քննիչը, հերթական անգամ, այդ միջնորդություններին օրենքով սահմանված կարգով որևէ պատասխան չի տվել, առերեսումներ չի կատարել: Եվ ընդհանրապես տպավորությունը այնպիսին է, որ Թոսունյանների ողջ ընտանիքը ապօրինի կարգով ամիսներ շարունակ գտնվում է կալանքի և քրեական հետապնդման տակ լոկ ինչ-որ 100.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու հարցերի հետ կապված, որի վերաբերյալ գործի քննությամբ առ այսօր ոչ մի ապացույց ձեռք չի բերվել, որևէ մեկը հայտարարություն կամ ցուցմունքներ չի տվել, դրա համար չկա որևէ մեկը որպես մեղադրյալ ներգրավված և ընդամենը թռուցիկ որպես օպերատիվ տվյալ ակնարկվել է միայն Հակոբ Թոսունյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ: Ինչը այս դեպքում համարում եմ անընդունելի, օրենքի պահանջներից և օրինականության սկիզբունքներից չբխող:
Բացի դա, թիվ 41101412 քրեական գործի նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ նախաքննությունը կատարվել է խիստ թերի ու միակողմանի, թույլ են տրվել բազմաթիվ քրեադատավարական նորմերի խախտումներ, ինչը հաստատվում է ներքոհիշյալ պատաճառաբանություններով:
Այսպես.
1. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պետի պաշտոնակատար Ա. Հակոբյանի կողմից 28.06.2012թ. կայացվել է որոշում նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին: (հատոր 6, գ.թ. 3-4) Համաձայն ՀՀ քրդատօրի 194 հոդվածի` կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները պետք է ծանոթացվեն քննիչների խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, և նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը: Այս դեպքում նշեմ, որ նախաքննական մարմնի կողմից տրամադրված թիվ 41101412 քրեական գործի նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ իմ պաշտպանյալներ Հակոբ, Գևորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանները և չեն ծանոթացել 26.06.2012թ. որոշման հետ, հետևաբար իմ պաշտպանյալներին չեն բացատրվել կազմված քննչական խմբի ցանկացած քննիչի բացարկ հայտնելու նրանց իրավունքը:
Այսինքն` նախաքննական մարմնի կողմից խախտվել է ՀՀ քրդատօրի 194 հոդվածի դրույթներում զետեղված իմպերատիվ պահանջները: Այս պարագայում իմ պաշտպանյալների հետ կատարված և նրանց առնչվող ցանկացած դատավարական գործողություն և փաստաթուղթ ՀՀ քրդատօրի 105 հոդվածի կարգով պետք է ճանաչել անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել իմ պաշտպանյալների պաշտպանության իրավունքի, քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ, այն է` ՀՀ քրդատօրի 194 հոդվածի համաձայն բացարկման ենթակա քննիչների կողմից, քանի որ Գևորգ, Կարապետ, Հակոբ, Ջորջ Թոսունյանների հետ կապված բոլոր դատավարական և քննչական գործողություները անթույլատրելի են, այդ քննչական խմբի կազմին ծանոթ չլինելու պատճառով:
2. ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին հասցեագրված ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի 23.08.2012թ. թիվ 2/5-1004 գրությամբ (հատոր 6, գ.թ. 7-10) նախաքննական մարմնին են տրամադրվել հեռախոսազրույցների գաղտնաձայնագրությունների վերաբերյալ եղած 118 թերթից նյութեր և 7 հատ լազերային սկավառակ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի 23.08.2012թ. թիվ 2/5-1004 գրության բովանդակությունից հստակ երևում է, որ այդ ողջ նյութերը և լազերային սկավառակները վերաբերում են Գրիգոր Պապյանի հետ կատարված դեպքին, որոնք անմիջական առնչվում են Գևորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների կողմից դեպքին մասնակից լինելու կամ չլինելու հարցերին: Նման պայմաններում այդ ծավալով նյութերը, սկավառակները պաշտպանական կողմին չտարամդելը, ուղղակի վկայում է մինչդատական վարույթ իրականացնող մարմնի` քննչական խմբի քննիչների կողմից անձնական կամ այլ շահագրգռվածություն ունենալու և իմ պաշտպանյալների նկատմամբ կանխակալ վերաբերմունք հանդես բերելու մասին, ինչը ՀՀ քրդատօրի 92 հոդվածի կարգով արդեն իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկն է: Բացի դա, մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ քրդատօրի 30 հոդվածի դրույթները:
3. Հատոր 6-ում գ.թ 11-29 առկա են վկաներին հարցաքննության կանչելու մասին թվով 17 ծանուցագրեր: Նշված ծանուցագրերի ուսումնասիրմամբ ի հայտ է եկել մի զավեշտալի հանգամանք, ըստ որի` մինչդատական վարույթ իրականացնող մարմինը թվով 17 անձի հարցաքննությունը պատրաստվել է իրականացնել նույն օրը նույն ժամին: Այս դեպքում քննչական խմբի 10 քննիչները նույն օրը նույն ժամին ինչպես էին պատրաստվում հարցաքննել ծանուցված 17 անձանց, այդ թվում` Հակոբ և Գևորգ Թոսունյաններին, լիովին անհասկանլի է և այս հանգամանքը իր հերթին հաստատում է նշված քննչական գործողության ապօրինի լինելու մասին: Ավելին, նշված ծանուցագրերից երևում է, որ Հակոբ և Գևորգ Թոսունյանները, ինչպես նաև մնացած բոլոր անձինք պատշաճ կարգով գրավոր չեն ծանուցվել, իրենց ստորագրությամբ հաստատված չեն ստացել այդ փաստաթղթերը և չկա փոստային ծառայության միջոցով դրանք իմ պաշտպանյալներին և այդ անձանց հանձնած լինելու հավաստող փոստային անդորրագրեը: Այս դեպքում նախաքննական մարմնի կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ քրդատօրի 205 հոդվածի դրույթները:
Հարկ եմ համարում նշել, որ այս պարագայում Հակոբ, Գևորգ, Կարապետ Թոսունյաններին 05.09.2012թ. բերման ենթարկելու որոշումները ապօրինի են ու չեն բխում օրենքի պահանջներից:
4. Հակոբ Թոսունյանին 05.09.2012թ. բերման ենթարկելու որոշումից, ինչպես թիվ 41101412 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին 06.09.2012թ. որոշումներից (հատոր 6, գ.թ. 120-124) երևում է, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսինքն` իմ պաշտպանյալը ժամանակին ձեռք է բերել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ և նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում: Սակայն քրեական գործում 06.09.2012թ. դրությամբ, բացակայում են բոլոր այն դատավարական փաստաթղթերը: Այսինքն` վարույթ իրականացնող մարմինը այդ խիստ կարևոր փաստաթղթերը ևս չի կցել քրեական գործի նյութերին, որի դեպքում ևս խախտվել են ՀՀ քրդատօրի 30 հոդվածի դրույթները:
5. Քրեական գործի նախաքննությամբ պարզվել, որ իմ պաշտպանյալ Գևորգ Թոսունյանը հետաքննության մարմնի կողմից ձերբակալվել է 06.09.2012թ.-ին, ժամը 10:40-ին: /հատոր 6, գ.թ. 72-73/: Նույն օրը Գևորգ Թոսունյանը ժամը 11:00-ին լրացուցիչ հարցաքննվել է որպես մեղադրյալ (հատոր 6, գ.թ. 75), որի ընթացքում պաշտպան ունենալու մասին ցանկություն է հայտնել: Նախաքննական մարմինը մեղադրյալի կարգավիճակում գտնվող Գևորգ Թոսունյանին, այդ պահին, չի ներկայացրել քննչական խումբ կազմելու մասին վերը հիշատակված որոշումը, չի ծանոթացրել քննչական խմբի կազմի հետ` Գևորգ Թոսունյանին զրկելով քննչական խմբի քննիչներից որևէ մեկին բացարկ հայտնելու նրա իրավունքից:
Ավելին, քննիչը բացահայտ կերպով անտեսելով Գևորգ Թոսունյանի պաշտպան ունենալու ցանկության մասին արտահայտած միջնորդությունը, ոտնահարելով նրա դատավարական և նյութական իրավունքները, շարունակել է հարցաքննել Գևորգ Թոսունյանին` ցանկանալով պարզել, թե որքան ժամանակ է նա բացակայել բնակության վայրից, իսկ Գևորգ Թոսունյանը, գտնվելով ճնշման տակ, ստպիված է եղել պատասխանելու, ընթացքում խնդրելով իրեն այլևս հարցեր չտալ: Այս դեպքում նախաքննական մարմինը բացահայտ կերպով խախտել է ՀՀ քրդատօրի 65, 69, 70 հոդվածների դրույթները: Հատկանշական է, որ այս ցուցմունքի մեջ նշված հանգամանքները դրվել են Գևորգ Թոսունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունների և դատարանի որոշումների հիմքում: Հետևաբար այդ հարցաքննության արձանագրությունը ապօրինի է և դրանից բխող բոլոր գործողությունները նույնպես: Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմնի կողմից կոպտորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի ՙգ՚ ենթակետի դրույթները, որոնք իրենց միասնական համակցությամբ Գևորգ Թոսունյանի վերը հիշատակված հարցաքննությունը դարձնում են առ ոչինչ և անթույլատրելի, ինչը բխում է ՀՀ քրդատօրի 105 հոդվածի դրույթներից:
6. 06.09.2012թ. ժամը 17:25-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է Կարապետ Թոսունյանը /հատոր 6, գ.թ. 109-112/: Նախ և առաջ ձերբակալման արձանագրությունից չի երևում, թե Կարապետ Թոսունյանը փաստացի որտեղ է ձերբակալվել: Ձերբակալաման պահին վարույթն իրականացնող մարմինը Կարապետ Թոսունյանին ձերբակալելիս ակնհայտ կոպիտ կերպով խախտել է ՀՀ քրդատօրի 72 հոդ. 2-րդ մասի դրույթները, համաձայն որի` պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան:
Առավել ևս, որ հետագայում Կարապետ Թոսունյանը ինքն է ցանկություն հայտնել պաշտպան ունենալու մասին: Ավելին, վարույթն իրականացնող մարմինը նաև կոպիտ կերպով խախտել է ՀՀ քրդատօրի 194 հոդվածի պահանջները, այսինքն Կարապետ Թոսունյանի ձերբակալելու պահից սկսած, վերջինիս չի ներկայացրել քննչական խումբ կազմելու մասին որոշումը: Հետևաբար, Կարապետ Թոսունյանին 06.09.2012թ. ձերբակալման արձանագրությունը, կասկածյալի իրավունքները բացատրելու, ինչպես նաև պաշտպանից հրաժարվելու առումով կատարված բոլոր դատավարական գործողությունները առ ոչինչ են, որպես ապացույց անթույլատրելի, որը բխում է ՀՀ քրդատօրի 105 հոդվածի դրույթներից:
7. 06.09.2012թ. կայացվել են որոշումներ թիվ 41101412 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու և թիվ 41101412, 69108312 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին /հատոր 6, գ.թ. 120-121, 123-124/: Այս դեպքում քննիչը թիվ 41101412 քրեկան գործը առանձին վարույթում առաձնացնելիս ՀՀ քրդատօրի 184 հոդ 5-րդ մասի համաձայն պարտավոր էր այդ անջատված մասի ընթացքի մասին տեղյակ պահել մեղադրյալին ու նրա պաշտպանին, ինչը առ այսօր չի արվել:
8. 07.09.2012թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից Հակոբ Թոսունյանը որպես կասկածյալ առերես հարցաքննվել է Նոնա Հարությունյանի հետ /հատոր 6, գ.թ. 166-169/: Վարույթն իրականացնող մարմինը հերթական անգամ խախտելով ՀՀ քրդատօրի 194 հոդվածի դրույթները, Հակոբ Թոսունյանին չի ծանոթացրել քննչական խումբ կազմելու մասին վերը հիշատակված որոշման հետ: Հետևաբար, 07.09.2012թ. առերես հարցաքննության արձանագրությունը և հետագայում Հակոբ Թոսունյանի հետ կատարված բոլոր դատավարական գործողությունները առ ոչին են և որպես ապացույց անթույլատրելի, ինչը միանգամայն բխում է ՀՀ քրդատօրի 105 հոդվածի դրույթներից:
9. Նախաքննական մարմինը 08.09.2012թ. նոր միայն գլխի է ընկել ՀՀ քրդատօրի 194 հոդվածի դրույթների մասին, հապճեպորեն իմ պաշտպանյալներից միայն Գևորգ և Կարապետ Թոսունյանին ծանոթացնելով քննչական խմբի կազմի հետ, այդ մասին կազմել է արձանագրություններ /հատոր 6, գ.թ. 211, 280/ Այս դեպքում, հարկ եմ համարում նշել, որ մինչ այդ նրանց հետ կատարված բոլոր քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով, որպես ապացույց անթույլատրելի են, ինչը բխում է ՀՀ քրդատօրի 105 հոդվածի դրույթների պահանջներից: Սակայն, միևնույն ժամանակ, մինչդատական վարույթ իրականացնող մարմինը, իսպառ մոռանալով ՀՀ քրդատօրի 194 հոդվածի համապատասխան դրույթների մասին, Հակոբ և Ջորջ Թոսունյանների հետ չի կատարել վերոհիշյալ խիստ կարևոր դատավարական գործողությունը, որի հետևանքով գործի քննության ժամանակ նրանց հետ կատարված բոլոր քննչական միջոցառումները առ ոչինչ են:
10. 09.09.2012թ. Կարապետ Թոսունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին /հատոր 6, գ.թ.249-250/: Սակայն քննիչը մոռացել է ստորագրել այդ դատավարական փաստաթղթի տակ, հետևաբար այդ կարևոր դատավարական փաստաթուղթը առ ոչինչ է:
11. Նախաքննության ընթացքում մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ և ստացվել են դրանց երզարակցությունները: Այն է` 16.09.2012թ. լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին /հատոր 6, գ.թ. 356-359/, 28.09.2012թ. կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին /հատոր 7, գ.թ. 218-220/, 12.10.2012թ. կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին /հատոր 7, գ.թ…/, 24.10.2012թ. դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու մասին /հատոր 7, գ.թ. 174-176/ որոշումներ և 04.10.2012թ. թիվ 12-3667 դատաբժշկական փորձաքննության, 07.11.2012թ. թիվ 12-3896 դատաբժշկական փորձաքննության /հատոր 7, գ.թ. 271-273/, 09.12.2012թ. Գ. Պապյանի մազերի նմուշների հետազոտման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության թիվ 337 /հատոր 8, գ.թ. …/, 29.12.2012թ. կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական եզրակացությունները: Հարկ եմ համարում նշել, որ փորձաքննության նշանակումը և կատարումը իրենցից ներկայացնում են քրեական գործի համար նշանակություն ունեցող ու հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման, ինչպես նաև գործով ապացույց հանդիսացող փորձագետի եզրակացության կազման կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի, փորձագետի և քրեական դատավարության այլ մասնակիցների կողմից իրականացվող դատավարական գործողությունների բարդ համակցություն: Քրեական հետապնդման մարմինը կասկածյալին, մեղադրյալին և տուժողին ծանոթացնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը` միաժամանակ բացատրելով փորձաքննություն նշանակելու և կատարելու հետ կապված նրանց իրավունքները: Փորձաքննություն նշանակելու մասին որոշման հետ կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի ծանոթանալու, ինչպես նաև նրանց դատավարական իրավունքները պարզաբանելու փաստն արմագրվում է արձանագրության մեջ, որը հաստավում է այդ անձանց և քրեական հետապնդման մարմնի ստորագրությամբ:
Եթե փորձաքննություն նշանակելու մասին որոշման հետ ծանոթանալուց հետո վերը նշված սուբյեկտները հարուցում են համապատասխան միջնորդություններ, ապա դրանք ևս մտցվում են արձանագրության մեջ: Հարուցված միջնորդությունը բավարարելու դեպքում փորձաքննություն նշանակած անձը փոփոխում կամ լրացնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը: Միջնորդությունը մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որը հայտարարվում է միջնորդությունը հարուցած անձին: Ներկայացված այս պահանջներից ոչ մեկը վարույթն իրականացնող մարմինը ընդհանրապես չի կատարել, ինչը միանգամայն էական կոպիտ դատավարական խախտում է համարվում:
Այս ամենը հաստատում է վարույթ իրականացնող մարնի քննչական խմբի կողմից իմ պաշտպանյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունք հանդես բերելու մասին: Այսպիսով, վկայակոչված այս բոլոր հանգամանքները անհրաժեշտ է դիտել ակնհայտ կոպիտ դատավարական խախտումներ, մասնավորապես խախտվել է ՀՀ քրդատօրի 247 հոդվածի դրույթները:
12. Ի հավաստումն իմ խոսքերի ցանկանում եմ երևան բերել ևս մի հանգամանք այն առումով, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից Կարապետ Թոսունյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ ներկայացրել է Նոնա Հարությունյանի խոսակցության ձայնագրառությունը, որը քննիչի կողմից առգրավվել է, և 09.04.2013թ. կազմվել է առգրավում կատարելու մասին արձանագրություն, որի պատճենը տրամադրվել է Կ. Թոսունյանին: Սակայն ո°չ այդ արձանագրությունը և ո°չ էլ նշված ձայնագրառությունը կցված չեն քրեական գործի նյութերին: Մինչդեռ նախաքննական մարմնի կողմից կայացված որոշմամբ այդ ձայնագրառությունը ուղարկվել է դատաձայնագրային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննության: Ավելին, այդ փորձաքննությունը նշանակելու և դրա վերաբերյալ եզրակացությունը ստանալու հանգամանքը մի քանի անգամ հանդիսացել է իմ պաշտպանյալներին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմքերից մեկը:
Ավելին, նախաքննության ընթացքում գործով վկա Նոնա Հարությունյանի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, սակայն ո°չ որոշումը և ո°չ էլ եզրակացությունը կցված չեն քրեական գործի նյութերն: Նաև նշեմ, որ Նոնա Հարությունյանի վերաբերյալ նշանակված փորձաքննությունը մի քանի անգամ նույնպես հանդիսացել է իմ պաշտպանյալներին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմքերից մեկը:
Նշված այս բոլոր դեպքերում մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից խախտվել են ՀՀ քրդատօրի 247 հոդվածի դրույթները: Անհասկանալի կերպով քրեական գործից անհետացել են իմ պաշտպանյալների հետ առնչություն ունեցող դատավարական փաստաթղթեր, որոնք խիստ կարևոր են այս գործի համար, քանի որ ժամանակին այդ որոշումներին և եզրակացություններին չծանոթանալու, մեր առարկություններն ու միջնորդությունները չներկայացնելու, փորձագետներին լրացուցիչ պարզաբանման ենթակա հարցեր չտալու հետևանքով այսօրվա դրությամբ պաշտպանական կողմը զրկվել է դատավարական բոլոր իրավունքներից:
13. Միայն 02.05.2013թ. նախաքննական մարմինը նախաքննության ավարտման օրը նոր միայն հիշել է այդ բոլոր փորձաքննությունների մասին: Այդ կապակցությամբ պաշտպանական կողմը ՀՀ քրդատօրի 199 հոդվածի կարգով միջնորդել է իրեն տրամադրել այդ փորձաքննությունների եզրակացությունները` դրանց ծանոթանալու, առարկություններ և միջնորդություններ ներկայացնելու համար: Այս դեպքում քննիչը, հերթական անգամ օլիմպիական հանգստությամբ, չի տրամդրել այդ փորձաքննությունների եզրակացությունները, 02.05.2012թ. իմ կողմից հարուցված իմ միջնորդության վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և հնգօրյա ժամկետում ինձ որևէ գրավոր պատասխան չի տվել: Ինչը ևս ակնհատ կոպիտ դատավարական խախտում է համարվում:
14. Այս քրեկան գործի ողջ նախաքննության ընթացքում իմ կողմից բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Նախագահի աշխատակազմին` սույն քրեական գործով թույլ տված խախտումների, ապօրինությունները վերացնելու վերաբերյալ: Նշված այդ դիմում-բողոքները իրավասու համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է քննարկման արդյունքների մասին հայտնել դիմումատուին: Համաձայն գործող օրենսդրության` անհապաղ կամ ստանալու պահից եռօրյա ժամկետում նախաքննական մարմինը պարտավոր է գրավոր պատասխանել քննության առնված այդ դիմում-բողոքների ադյունքների մասին, ինչը ևս չի արվել:
15. Քրեական գործի նյութերում առկա է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի Ս. Մելքոնյանի 29.09.2012թ. թիվ 2/5-1144 գրությունը հասցեագրված ՀՀ ոստիկանության պետի տեղակալ ՔԳՎ պետ Գ. Համբարձումյանին, /հատոր 7, գ.թ. 222/ որում արծածված հարցերը ուղղակիորեն վերաբերում են իմ պաշտպանյալներին: Նշված գրությանը կից ներկայացվել է 7 թերթից բաղկացած նյութեր և լազերային մեկ սկավառակ: Սակայն ո°չ այդ նյութերը, ո°չ այդ սկավառակը քրեական գործին կցված չեն և անհասկանալի կերպով, հերթական անգամ, պաշտպանական կողմին չեն տրամադրվել: Այս դեպքում մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից նույնպես խախտվել են ՀՀ քրդատօրի 30 հոդվածի դրույթները:
16. Չնայած, որ Նվեր Նիկողոսյանը չի հանդիսանում իմ պաշտպանյալը, այդուհանդերձ, ցանկանում եմ նշել, որ 05.01.2013թ. ձեբակալվելուց հետո նա ձեռք է բերել կասկածյալի, հետագայում մեղադրյալի կարգավիճակ: Աս դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից, հերթական անգամ, ակնհատ կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրդատօրի 72 հոդ. 2-րդ մասի և 194 հոդվածի դրույթները: Նման պայմաններում Նվեր Նիկողոսյանի բոլոր հարցաքննությունները և իմ պաշտպանյալների հետ առերես հարցաքննությունները առ ոչինչ են, որպես ապացույց անթույլատրելի են` համահունչ լինելով ՀՀ քրդատօրի 105 հոդվածին:
17. 18.01.2013թ. Ջորջ Թոսունյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է, նույն օրը հարցաքննվել է որպես կասկածյալ, որից հետո 20.01.2013թ. Ջորջ Թոսունյանին առաջադրվել է մեղադրանք և նրան հարցաքննել են որպես մեղադրյալ: Հետագայում վարույթն իրականացնող մարմինը գործով անցնող անձանց հետ իրականացրել է Ջորջ Թոսունյանի առերես հարցաքննությունները: Այս դեպքում նախաքննական մարմնի գործողությունները ակնհայտ ապօրինի են, քանի որ նրանց կողմից այս դեպքում նույնպես կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրդատօրի 194 հոդվածի դրույթները, որի հետևանքով կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ծանոթացվեին քննիչների խմբի կազմի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը և նրան պարզաբանվեին ցանկացած քննիչին բացարկ հայտնելու իրենց իրավունքը, որի վերաբերյալ պետք է կազմվեր արձանագրություն:
Հարկ եմ համարում նշել, որ օրենսդիրը իր պահանջը ձևակերպել է իմպերատիվ կարգով, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից չկատարելու դեպքում կոպտորեն խախտվել են իմ պաշտպանյալների, հանձինս Ջորջ Թոսունյանի դատավարական իրավունքները և նրա հետ կատարված բոլոր դատավարական և քննչական գործողությունները առ ոչինչ են և որպես ապացույց անթույլատրելի են` համահունչ լինելով ՀՀ քրդատօրի 105 հոդվածի դրույթներին:
18. 08.02.2013թ. Գևորգ Թոսունյանը հրաժարվել է Կրոմվել Գրիգորյանի և Վահագն Բաբայանի պաշտպանությունից, ցականալով, որ իր շահերը շարունակի ներկայացնել փաստաբան Վահագն Մանուկյանը: Այս առումով նախաքննական մարմինը իմ պաշտպանյալից չի պարզել մյուս փաստաբաններ Հայկ Հովհաննիսյանի և Արթուր Կարապետյանի այս գործի շրջանակներում մնալու կամ չմնալու հանգամանքը:
19. 13.02.2013թ. իմ կողմից միջնորդություն է հարուցվել իմ պաշտպանյալներին առերես հարցաքննելու վերաբերյալ: 15.02.2013թ. քննիչի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը մասնակի մերժելու մասին: Այս դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, քրեական գործում առկա է դատավարական փաստաթուղթը, որը առ այսօր ինձ չի տրամադվել: Առավել ևս, որ քրեական գործում չկա ապացույց` այդ որոշումը փաստացի կամ փոստային ծառայության միջոցով ինձ տարամդրելու մասին, որի հետևանքով նշված միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմը մնացել է անտեղյակ: Այս դեպքում նախաքննական մարմինը կոպտորեն խախտել է ՀՀ քրդատօրի 199 հոդվածի դրույթնները:
20. Սույն քրեական գործի նախաքննության շրջանակներում հետապնդում է իրականցվում Սյունիքի մարզի նախկին դատախազի տեղակալի, քննիչի, ոստիկանության բաժնի պետի տեղակալի, դատաբժիշկ փորձագետի նկատմամբ: Այս դեպքում համաձայն ՀՀ քրդատօրի 190 հոդ. 6-րդ մասի` նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները: Եվ դա այն դեպքում, որ ժամկետային զինծառայող Ջորջ Թոսունյանի վերաբերյալ առկա է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը ՀՀ ոստիկանության վարույթում քրեական գործը քննելու առումով, իսկ նշված պաշտոնատար անձանց դեպքում այդպիսիք հանձնարարություն ճկա: Այս պարագայում կոպտորեն խախտվել է քրեական գործի քննչական ենթակայությունը, ամբողջ նախաքննության արդյունքները չեն բխում ՀՀ քրդատօրի 190 հոդվածի դրույթներից և ոստիկանության աշխատակիցների կողմից թիվ 41101412 քրեական գործի մեկ վարույթում նախաքննություն կատարելը չի բխում օրենքի պահանջներից, քանի որ ՀՀ ոստիակնության քննչական մարմինները իրավասու չեն վերոհիշյալ նախկին պաշտոնատար անձաց վերաբերյալ կատարել նախաքննություն:
21. 03.04.2013թ. քննիչի կողմից սույն գործով տեղեկանք է կազմվել, համաձայն որի` սույն քրեական գործով 2012թ. սեպտեմբերի 9-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98, 981, 983, 99 հոդվածների կարգով պաշտպանության միջոցներ են կիրառվել քրեական գործով անցնող մասնակցի նկատմամբ, որի ազգանունը, անունը, հայրանունը փոխարինվել է ՙՍիմոն Գրիգորի Սահակյան՚ կեղծանունով: Համաձայն այդ տեղեկանքի նշված կեղծանունով անձը դեպքի կապացությամբ ուղղակի ցուցմունքներ է տվել Գևորգ, Կարապետ և Ջորջ Թոսունյանների վերաբերյալ: Այս առումով քննիչի կողմից սույն անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկելը ամբողջովին չեն բխում օրենքի պահանջներից: Համաձայն` ՀՀ քրդատօրի 98 հոդվածի համաձայն`
1. Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Սույն գլխում «մերձավորե է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:
2. Քրեական դատավարությանը մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:
4. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:
5. Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու սույն օրենսգրքով սահմանված կարգով։
6. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:
7. Ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:
Այս դեպքում վարույթ իրականացնող մարմինը չի պահպանել նշված իրավանորմի պահանջներից ոչ մեկը, քանի որ այս քրեական գործի ողջ քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ոչ մի ապացույցով չի հիմավորել, թե ինչպես, երբ և ում միջոցով կարող է վտանգված լինել ցուցմունք տված այդ անձի կամ նրա մերձավորների կյանքն, առողջությունը և անվտանգությունը: Իսկ քննիչը այդպիսիք հիմքեր չի հայտնաբերել, հակառակ դեպքում դրանք արտացոլված կլինեին քննության արդյունքներում: Այս դեպքում հարկ եմ համարում նշել, որ կոնկրետ իմ բոլոր պաշտպանյալների դեպքում չորսից երեքը արդեն իսկ քրեական գործի նախաքննության սկզբնական փուլից առ այսօր գտնվում են նախնական կալանքի տակ:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից պաշտպանական կողմի հետ ՙպահմտոցի խաղալը՚, կոնկրետ իմ պաշտպանյալների դեմ ուղղակի ցուցմունքներ տված անձին վերջիններիս հետ առերես չհարցաքննելը ՀՀ քրդատօրի 216 հոդ. 1-ին մասի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի ակնհայտ կոպիտ խախտում է: Հակառակ դեպքում առանց որևէ հիմքի, փաստացի ապացույցի անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու այս նախադեպը հեշտությամբ կարող է կատարման հիմք հանդիսանալ գործով անցնող բոլոր անձանց համար, որի պայմաններում կվերանա նախաքննություն կատարելու անհրաժեշտությունը: Միաժամանակ քրեական գործում նշված անձի նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառման հիմքերի բացակայության պայմաններում երևան է գալիս այն անհերքելի փաստացի հանգամանքը, որ հայտնի չէ այդ ապացույցի ձեռք բերման աղբյուրը, որի հետևանքով այն դառնում է անթույլատրելի ապացույց` բխելով ՀՀ քրդատօրի 105 հոդ. 1-ին մասի 7-րդ կետի դրույթներից:
Այս դեպքում, իմ պաշտպանյալների դեմ ցուցմունք տված անձանց ի հյատ չբերելը, առերես չհարցաքննելը ուղղակի վկայում է նախաքննական մարմնի կողմից ոչ թե լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու, այլ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին, ինչը չի բխում օրենքի պահանջներից և օրինականության սկզբունքներից և, ըստ էության, խախտվում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
22. 02.05.2013թ. պաշտպանական կողմին հայտարարվել է նախաքննության ավարտման մասին: Այս դեպքում լիովին անհասկանալի է մնացել Հակոբ Թոսունյանի կարգավիճակն ու ճակատագիրը, քանզի չկա որևէ դատավարական փաստաթուղթ, որոշում` Հակոբ Թոսունյանի վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և առաձին վարույթում քննելու վերաբերյալ: Առավել ևս, որ Հակոբ Թոսունյանին ամիսներ շարունակ առ այսօր կալանքի տակ պահելու հիմնական պատճառը հանդիսացել է Գևորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների և մյուս մեղադրյալների հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունների կատարումը:
23. Գտնում եմ, որ Հակոբ Թոսունյանի վերաբերյալ մասը սույն քրեական գործից անջատելը, եթե կա այդպիսիք որոշում, լիովին անհիմն է ու ապօրինի, քանի որ նրան առաջադրված մեղադրանքի հիմքերն ու դրանց առնչվող հարցերը ուղղակիորեն վերաբերում են սույն գործով անցնող բոլոր մեղադրյալների և Գրիգոր Պապյանի մահվան դեպքի հետ կապված հանգամանքներին, հետևաբար այդպիսիք դիրքորոշումը և նման դատավարական որոշում կայացնելը անհրաժեշտ է դիտել քրեադատավարական նորմի էական խախտում և այն վերացնելու հիմքէ հանդիսանում: Առավել ևս, որ քննիչի կողմից դեռևս քննության սկզբնական փուլում 06.09.2012թ. կայացված որոշումը` Հակոբ Թոսունյանի վերաբերյալ անջատված մասով հարուցված նոր քրեական գործը և թիվ 69108312 քրեական գործը մեկ վարույթում միացնելու մասին որոշումը լիովի հակասում է ներկայումս Հակոբ Թոսունյանի և մյուսների կարգավիճակին: Այս դեպքում վարույթ իրականացնող մարմինը ևս կոպտորեն խախտել է ՀՀ քրդատօրի 184 հոդվածի դրույթները: Մասնավորապես նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հակոբ Թոսունյանի վերաբերյալ մասը սույն քրեական գործից անջատելու և դրա հետագա ընթացքի մասին պարտավոր էր տեղյակ պահել ինձ և Հակոբ Թոսունյանին, ինչը չի արվել: Իսկ քննիչը նույն ՀՀ քրդատօրի 184 հոդվածի դրույթներին համահունչ պարտավոր էր թիվ 41101412 քրեական գործից մաս անջատելու մասին որոշումը և առանձնացվող նյութերի գրավոր ցանկը կցել այս գործին և ներկայացնել պաշտպանական կողմին, ինչը նույնպես չի արվել:
24. Գևորգ Թոսունյանին 08.02.2013թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով: Այս դեպքում հարկ եմ համարում նշել, որ քրեական գործի նյութերում բացակայում է նոր քրեական գործ հարուցելու որոշումը: Գևորգ Թոսունյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ նշեմ, որ գործով անցնող անձանց ցուցմունքներով և առերես հարցաքննություններով ոչ մի կերպ չի հիմնավորվել իմ պաշտպանյալի կողմից դիտավորյալ սպանություն կատարելու հանգամանքը:
Այլ հակառակը, այդ անձանց ցուցմունքները համեմատելով նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ, միանգամայն կարելի է եզրահանգել, որ Գևորգ Թոսունյանի արարքը այդ առումով սխալ է որակված, քանի որ ըստ վրա հասած հետևանքների` այն ոչ մի առնչություն չունի դիտավորյալ սպանության հետ: Իսկ ինչ վերաբերում է Գևորգ Թոսունյանի արարքը ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով որակելուն, ապա դա նույնպես ապօրինի է միայն այն պարզ պատճառով, որ քննությամբ չի հիմնավորվել վերջինիս ձեռքում որևէ առարկա, սուր կտող-ծակող գործիք դեպքի անմիջական պահին առկա լինելու վերաբերյալ: Առավել ևս, առաջադրված մեղադրանքի որ 2-րդ դրվագով դա անձնական հողի վրա ծագած վիճաբանություն է, որը և իր հանցակազմի հատկանիշներով ոչ մի առնչություն չունի խուլիգանության հետ, քանի որ խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով, իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա: /Տե°ս ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԲ-223/06, 24.10.2006թ. որոշում և այլն/
25. Ինչ վերաբերում է Կարապետ և Ջորջ Թոսունյաններին ՀՀ քրօրի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, ապա այս դեպքում գործի նախաքննությամբ ևս չի հաստատվել նրանց մեղսագրված հանցանքները, քանի որ վերջիններս հանդես են եկել լոկ բաժանողի դերում:
26. Վկա Նոնա Հարությունյանը դիմում-բողոքներ /այդ թվում` 26.06.2012թ. դիմում/ է ներկայացվել այն մասին, որ Ս. Սահակյանի բարեկամները հանդիպել են իրեն և սպառնալիքներ տվել Թոսունյանների դեմ ցուցմունքներ տալու համար: /հատոր 3,4,5, 26.06.2012թ. / Այս կապակցությամբ նախաքննությամբ այդ հանգամանքը քննության առարկա ևս չի դարձել և չի պարզվել Նոնա Հարությունյանի նախկին դիմում-բողոքները և ցուցմունքներում և ներկայիս ցուցմունքներում առկա էական հակասությունները:
27. Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի 30.05.2013թ. որոշման մեջ արծածված պատճառաբանություններին, ապա ուսումնասիրելով գտնում եմ, որ դրանք ամբողջովին խեղաթյուրված են, քանի որ ներկայացված յուրաքանչյուր փաստարկ զետեղված է քրեական գործի նյութերում: Իսկ նախախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին որոշումը ծանոթացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի պատճառաբանությունների առումով նշեմ, որ քննիչի կողմից ներկայացված փաստարկները վերաբերում են սոսկ նախաքննության վերջին փուլում ներկայացված արձանագրություններին, որոնք ըստ էության ոչ մի առնչություն չունեն ամիսներ շարունակ կատարված նախաքննության հետ, իսկ նշանակված փորձաքննությունների և դրանց հիման վրա տրված եզրակացությունների առումով ևս մեկ անգամ նշեմ, որ այդ քննչական գործողությունները կատարվել են ՀՀ քրդատօրի 247 հոդվածի խախտումներով:
28. Բացի դա, հարկ եմ համարում նշել, որ նախաքննության ընթացքում` 20.09.2012թ. մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասության դատարանի 14.09.2012թ. որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել գործով մեղադրյալներ Հակոբ և Կարապետ Թոսունյանների Քաջարան քաղաքի Շիրվանզադեի 7 շենքի թիվ 12 և 24 բնակարաններում:
Մինչև խուզարկությունը սկսելը նախաքննական մարմինը մեղադրյալ Հակոբ Թոսունյանի կնոջըª Մելանյա Գրիգորյանին առաջարկել է կամովին հանձնել առգրավման ենթակա զենք, սուր կտրող-ծակող գործիքներ և մահակներ: Մելանյա Գրիգորյանի կողմից ներկայացվել են երկու որսորդական հրացաններª թույլտվության համապատասխան փաստաթղթերով, որոնք վերադարձվել են: Դրանից հետո նախաքննական մարմինը կատարել է բնակարանի խուզարկություն, որի ընթացքում դատարանի որոշման մեջ նշված առգրավման ենթակա առարկաներ չեն հայտնաբերվել և չեն առգրավվել: Դրա փոխարեն նախաքննական մարմինը խուզարկության ժամանակ հայտնաբերել և ապօրինի, ՀՀ քրդատօրի 228 հոդ. 1-ին մասի պահանջների կոպիտ խախտմամբ առգրավել է բանկային գաղտնիք հանդիսացող ՙԱմերիաբանկ-ի և Հակոբ Թոսունյանի միջև կնքված պայմանագրեր և փաստաթղթեր, այն դեպքում, երբ դրանք կարող էին առգրավվել դատարանի որոշման հիման վրա, իսկ դատարանի 14.09.2012թ. որոշման մեջ հստակ նշված են եղել խուզարկության և առգրավման ենթակա առարկաները:
Բացի դա, նախաքննական մարմինը 21.09.2012թ. համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նույն օրվա որոշման Կապան քաղաքում առգրավում է կատարել «Կապան ՀՀԳ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանից, որի ընթացքում վերջինս ներկայացրել է առգրավման ենթակա «Հ.Թոսունյան» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Կարապետ Թոսունյանի և Աննա Միրզոյանի հաշվապահական փաստաթղթերը: Հարկ եմ համարում նշել, որ թեև նախաքննական մարմինը առգրավում կատարելու մասին կազմված /համակարգչով տպագրված/ արձանագրության մեջ նշել է, որ ղեկավարվում է ՀՀ քրդատօրի 230 հոդվածով, սակայն չի նշել քննչական գործողության կատարման ժամանակը, այն դեպքում, երբ դատարանը որոշումը կայացրել և առգրավումը ք. Կապանում կատարվել է նույն օրը:
Ցանկանում եմ նշել, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրօրի 258 հոդվածի հատկանիշներով, Գևորգ և Կարապետ Թոսունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդվածով նախատեսված հանցագործություններ կատարելու համար, իսկ Հակոբ Թոսունյանին նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 340 հոդվածով: Տվյալ պարագայում ապօրինի և անթույլտարելի նախաքննական մարմինի կողմից կատարված վերը նշված քննչական գործողությունները, քանի որ ՀՀ քրդատօրի 226 հոդվածով հստակ սահմանված են առգրավում կատարելու հիմքերը, իսկ առգարվված իրերը բացարձակ կապ չունեն որևէ անձի կողմից խուլիգանություն կատարելու հետ:
29. Սույն գործով դատակոչի ենթարկված և դատարանում արդեն իսկ հարցաքննված վկաներ Դավիթ Դավթյանը, Գարիկ Կոստանյանը, Կարեն Առաքելյանը, Ժիրայր Արզումանյանը ամբողջությամբ հրաժավելով նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքներից, դատարանում հաստատել ու պնդել են, որ Գևորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանները առնչություն չունեն իրենց մեղսագրված հանցանքների հետ, միայն հիշատակված սրճարանի և վիվարոյի մոտ Գևորգը վիճաբանել է տուժող Գրիգոր Պապյանի հետ, որի ընթացքում եղբայրները հանդես են եկել բաժանողի դերում և վերջինիս պատճառված մարմնական վնասվածքների և նրա սպանության հետ եղբայրներից ոչ մեկը առնչություն չունեն:
Իսկ վկա, Կապան քաղաքի ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի պետ Արշամ Աթանյանը դատարանում ցուցմունք և հայտարություն է տվել այն մասին, որ ՀՀ ոստիակնության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել 6-րդ վարչություն, որտեղ, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու իր իրավունքից, ապօրինի կարգով իրեն շուրջ 10 օր պահել են այդտեղ, որի ընթացքում ոստիկանության որոշ պաշտոնատար անձինք իրեն պարտադրել Թոսունյանների դեմ տալ ցուցմունքներ, հակառակ դեպքում ինքը կամ կկալանավորվի կամ կհեռացվի ոստիկանության համակարգից:
Թոսունյանների վերաբերյալ քննվող քրեական գործերի քննությունը դեռևս շարունակվում է:
Թոսունյանների փաստաբան Վահագն Մանուկյան