Բաժիններ՝

Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Եվրոպայից արտաքսվող հայաստանցիներին

Հոկտեմբերի 10-ին ԵԽ-ն վավերացրել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այս վերջինի շրջանակներում Հայաստանը Եվրոպայի հետ, փաստորեն, այսուհետ համագործակցելու է եվրոպական երկրներում անօրինական կարգավիճակով բնակվող իր քաղաքացիների վերադարձի հարցում:   Մի կողմից, փաստորեն, դյուրացվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Եվրոպա, մյուս կողմից պարտավորվում է այնտեղ ապօրինի բնակվողներ ՀՀ քաղաքացիներին վերադարձնել հայրենիք:

Որքա՞ն հայաստանցիներ ստիպված կլինեն վերադառնալ ՀՀ և ի՞նչ է արվում հայրենիքում նրանց վերադարձն ու ապրուստն ապահովելու համար: Այս հարցերի շուրջ հասարակության շրջանում առկա մտահոգություններն այսօր խորհրդարանական լսումների ընթացքում կիսեցին նաև դրանց մասնակից ընդդիմադիր պատգամավորները:   ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ արդեն իսկ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցները մտահոգություն են հայտնում, թե «իրենց տպավորությամբ իրենց բոլորին նստեցնելու են ինքնաթիռ և արտաքսելու են Հայաստան»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով նաև այս հարցի շուրջ սեփական մտահոգությունները.

«Երբ որ նրանք վերադառնան Հայաստան, մենք կարողանալու ե՞նք այդ մարդկանց համար ապահովել արժանապատիվ վերաինտգրում»:

Միաժամանակ պատգամավորը նաև պատասխանեց սեփական հարցադրմանը` նշելով, որ ինքն անձամբ այս պահին չի տեսնում նման ռեսուրսներ և գործիքներ:   ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն էլ կարծիք հայտնեց, թե չկան արտերկրում ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիներ, ովքեր չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Այդուհանդերձ, պատգամավորը չհերքեց, որ Հայաստանն այսօր կարիք ունի` տնտեսական ցուցանիշերը բարելավելու, արտերկրից վերադարձող իր քաղաքացիներին պատշաճ կարգով ընդունելու և ապահովելու համար: Բայց և միաժամանակ շեշտեց, որ կառավարությունն այս ուղղությամբ ծրագրեր ունի և աշխատում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս