Նոյեմբերի 10-ից կվերսկսվի Վրաստանից Ռուսաստան ցիտրուսների արտահանումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում մեկնարկել է ցիտրուսների բերքահավաքը: Կանխատեսումների համաձայն, այս տարվա բերքը կազմելու է ավելի քան 110.000 տոննա, ինչը կրկնակի ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ:

Ցիտրուսների արտահանումը Ռուսաստան մեկնարկելու է նոյեմբերի 10-ին: Այդ մասին հայտարարել է Աջարիայի գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեն:  Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) վրացական ցիտրուսների ներկրման վրա դրած արգելքը չեղյալ է հայտարարել այս տարվա հոկտեմբերի 14-ին:

Վրացական գինու, հանքային ջրի և գյուղմթերքի ներկրման վրա Ռուսաստանը բեռնարգելք է դրել 2006 թվականին: Վրացական գինին ու հանքային ջուրն այս տարի արդեն իսկ վերադարձել են ռուսական շուկա:

Տեսանյութեր

Լրահոս