Բաժիններ՝

Սիրիան հայտարարագրել է 1300 տոննա քիմիական նյութ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան հայտարարագրել է 1300 տոննա քիմիական նյութ, ինչպես նաև 1200 միավոր զինամթերք: Այս մասին նշված է Քիմիական զենքն արգելող կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուի զեկույցում:

Դրա հետ մեկտեղ Սիրիան տեղեկատվություն է տրամադրել 41 կառույցի մասին, որոնք տեղակայված են 23 օբյեկտում և որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար: Ընդ որում, փորձագետները ստուգումներ են անցկացրել դրանցից 37-ում:

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը երեկ հայտարարեց քիմիական զենքի հետ կապված օբյեկտների ստուգման առաջին փուլի ավարտի մասին: Փորձագետները ստուգումներ են անցկացրել 23 հայտարարված օբյեկտից 21-ում:

Հայտարարությունում նշված է, որ չի հաջողվել այցելել երկու օբյեկտ՝ կապված անվտանգության ապահովման խնդիրների առաջացման հետ: Սակայն շարունակվում են մնացյալ օբյեկտներում ստուգումներ անելու փորձերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031