Մաքսային միությանն անդամակցությունը կբերի մի շարք ոլորտներում մաքսատուրքերի բարձրացման. Ֆինանսների նախարար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր 2014թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե միանալով Մաքսային միությանը՝  Հայաստանը պետք է մի քանի տասնյակ օրենքներ, միջազգային պայմանագրեր քննարկի և դրանք համապատասխանեցնի ՄՄ օրենսդրությանը: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ իր հերթին ասաց, թե Կառավարությունն այս ուղղությամբ քայլեր է իրականացնում։ «Գոյություն ունեն համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք ղեկավարվում են փոխնախարարների մակարդակով, ժամանակացույց է մշակվում ու վերջնական կհստակեցվի այն ժամանակահատվածը, երբ Հայաստանը կարող է վերջնական հայտ ներկայացնել ու անդամագրվել Մաքսային միությանը»,-ասաց նա՝ ավելացնելով, թե որոշ շարք ոլորտներում մաքսատուրքերը իհարկե կբարձրանան։ «Բնական է, որ ապրանքները, որոնց ՌԴ-ից են գալիս Հայաստան ազատվում են հարկից, բայց այսպես թե այնպես մեծ մասը ազատված է հարկից: Այն մուտքերը, որոնք կլինեն եվրոպական երկրներից, այդտեղ պետական տուրքերը միջինը 2,6% է, այսինքն՝ 2%-ից ավել ազդեցություն կլինի մաքսատուրքի վրա, իսկ այն մուտքերը, որոնք կլինեն միասնական բյուջեից հատկացվող, ավելի բարձր կլինեն»,- նշեց Դավիթ Սարգսյանը՝ շեշտե;վ, թե դա վերջնական գնահատականը չէ: Ամեն դեպքում, ըստ նախարարի, ՄՄ-ին անդամակցությունը դժվար թե էական գնաճի հանգեցնի։ Նա նաև ասաց, թե գազի, բենզինի, դիազվառելիքի համար ՌԴ-ում կան արտահանման մաքսադրույքներ, որոնք վերաբերւմ են ՄՄ բոլոր անդամներին. «Կա շուրջ հարյուր անվանացանկ , որոնց արտահանման համար կան մաքսադրույքներ, եթե մենք անդակցում ենք մաքսային միութանը, ապա ավելի ցածր գներ է նշանակում մեր կողմից օգատգործվող ապրանքների համար»:

Տեսանյութեր

Լրահոս