Բաժիններ՝

Միրզոյանն ու Բարոն մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ

+ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը։

Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում և ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ հիդրիդային սպառնալիքաների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում զարգացումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031