Բաժիններ՝

Վերջին տարիներին ԱՄՆ-ում եռապատկվել են զանգվածային կրակահերթերը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը երեկ հայտարարել է, որ երկրում զանգվածային կրակահերթերի միջին քանակը եռապատկվել է վերջին մի քանի տարվա ընթացքում:

2000-2008 թվականներին ԱՄՆ-ում տարեկան միջին հաշվով գրանցվել է զանգվածային կրակոցների 5 դեպք: Հոլդերի խոսքերով՝ դրանից հետո այդ ցուցանիշն աճել է երեք անգամ: 2013 թվականի առաջին 10 ամսում արդեն իսկ գրանցվել է նմանատիպ 12 միջադեպ:

Դրանցից վերջինը տեղի է ունեցել երեկ Նևադա նահանգի դպրոցներից մեկում, ուր 12-ամյա դպրոցականը հրազենով սպանել է մաթեմատիկայի ուսուցչին և վիրավորել է իր երկու համադասարանցիներին, ինչից հետո ինքնասպանություն է գործել:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2000-2008 թվականներին ԱՄՆ-ում զանգվածային կրակոցների հետևանքով զոհվել է 207 և վիրավորվել է 404 մարդ: Իսկ 2009-2012 թվականին նույնատիպ միջադեպերի ժամանակ սպանվել է 145 և վիրավորվել է 324 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս