Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիային կարող է փոխարինել Քուվեյթը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`Քուվեյթը կարող է դիտարկվել որպես Սաուդյան Արաբիային փոխարինելու հիմնական թեկնածու, ով հրաժարվել է 2014-2015 թվականների ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից: Այս մասին անանունության պայմաններում հայտնել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում եղած իրազեկ աղբյուրը:

Չի հաջողվել պաշտոնական աղբյուրներից ստանալ այս տեղեկատվության հաստատումը: Սաուդյան Արաբիան ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից հրաժարվել է երեկ` կապված նրա հետ, որ ՄԱԿ ԱԽ-ն ի վիճակի չէ իրապես աջակցել ռազմական հակամարտությունների կարգավորմանը, ինչն առաջին հերթին վերաբերում է Սիրիային, ինչպես նաև պաղեստինյան խնդրի լուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս