Բաժիններ՝

Պենտագոնը սկսել է լքել Ղրղզստանի «Մանաս» ավիաբազան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնը սկսել է իր ուժերը հեռացնել Ղրղզստանի «Մանաս» տարանցիկ կենտրոնից: Պենտագոնը պլանավորել է այդ օբյեկտը տեղի իշխանություններին հանձնել մինչև 2014 թվականի հուլիսը:

Պենտագոնի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ԱՄՆ-ը գնահատում է Աֆղանստանում կայունության ու անվտանգության հաստատման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում ամերիկյան ու կոալիցիոն ուժերին Ղրղզստանի ցուցաբերած աջակցությունը:

Պենտագոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է զարգացնել երկկողմ հարաբերությունները Ղրղզստանի հետ` աջակցելով այդ երկրի ժողովրդավարության ու տնտեսության զարգացմանը: Ամերիկյան ավիաբազան (տարանցիկ փոխադրումների կենտրոն) Ղրղզստանում ստեղծվել է 2001 թվականի դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս