Իրաքը պլանավորել է գազային նոր պայմանագիր ստորագրել Իրանի հետ
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ`
Իրաքը պլանավորել է ավարտել իրանական գազի ներկրման վերաբերյալ նոր պայմանագրի մշակումը: Այս մասին երեկ հայտարարել է Իրաքի` էներգետիկայի գծով փոխվարչապետ Հուսեին ալ-Շահրիսթանին.
«Մենք արդեն իսկ Իրանի հետ ստորագրել ենք գազի ներկրման պայմանագրեր` երկրի կենտրոնական հատվածում եղած մեր էլեկտրակայանների համար: Մենք պատրաստվում ենք ստորագրել երկրի հարավի համար իրանական գազի ներկրման պայմանագիր»:
Իր գազային պաշարներով Իրանը համայն աշխարհում զիջում է միայն Ռուսաստանին: