Սերժ Սարգսյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագով Անուբաղ Համբարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: «Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.  Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ փոխոստիկանապետ է նշանակվել նաև Սամվել Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս