Բարելավվում է մրցակցության պաշտպանությանը վերաբերող օրենսդրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման և նախազգուշացման ոլորտներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը: