Օջալանը Թուրքիայի կառավարությունից ակնկալում է ավելի խոր բանակցային գործընթաց
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատվիրակությունը երեկ այցելել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, որի բանտում 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
Պատվիրակության կազմում գտնված քուրդ պատգամավոր Փարվին Բուլդանն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ Օջալանը շեշտը դրել է «Քրդական հարցի» կարգավորման ժողովրդավարական ժողովրդավարական գործընթացի և ժամանակակից Թուրքիայի առջև ծառացած առաջադրանքների կատարման կարևորության վրա:
Օջալանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունից ակնկալում է ավելի խոր բանակցային գործընթաց՝ հաշվի առնելով ընթացիկ գործընթացի փխրունությունը: Նա ընդգծել է, որ կարգավորման գործընթացն առաջ չի գնում, և որ վերջին մեկ տարվա ընթացքում չի ձևավորվել դրա իրավական հիմքը: