Զարուհի Փոստանջյանը «պահպանվում» է պետության կողմից
ՀՀ ոստիկանությունում հաստատել են տեղեկությունները, որ Ոստիկանությունում քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է. «ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Ոստիկանության տարբեր ծառայությունների ղեկավարների հետ, նրանց հետ քննարկել է խնդիրը և ձեռք է բերվել պայմանավորվածություն»:
Թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, նա հրաժարվել է մեկնաբանել:
Արդյո՞ք Ոստիկանության ղեկավարության հետ ձեռք բերված «պայմանավորվածությունը» վերաբերում է Զ.Փոստանջյանի և նրա հարազատների անվտանգության ապահովմանը, Ոստիկանությունում առայժմ չեն հստակեցնում: