Թուրքիան վերստին կլինի հզոր գերտերություն. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերստին կլինի հզոր գերտերություն: Նա հավելել է, որ ներկայումս երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվում բոլոր ոլորտներում:
Մեկնաբանելով ոչ վաղ անցյալում իր կողմից ներկայացված ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը՝ Էրդողանը հայտարարել է, որ դրա նպատակն ազգի մեջ եղած վերքերի բուժումն է, որ այդ փաթեթն ուղղված է երկրի զարգացմանը: Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են վերստին կառուցել մեծ Թուրքիա: