Սաակաշվիլին կառավարությանը կոչ է արել դադար տալու փոխարեն սեղմել Play, ավելի ճիշտ` Fast forward
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կառավարությանը խորհուրդ է տվել շարունակել խոշոր նախագծերի իրագործումը` մեկնաբանելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաշվետվությունը, որում Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցվել է մինչև 2.5 տոկոսի:
Սաակաշվիլին անթույլատրելի է համարել Վրաստանի տնտեսության փլուզումը. «Տնտեսական արագ զարգացումը հանդիսանում է Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայից մեր պաշտպանությունը: Մենք տրամադրված չենք այնպես, որ եթե կառավարության գործերը վատ ընթանան, ապա դա կուրախացնի մեզ և հնարավորություն կտա վերադառնալ իշխանության:
Սակայն իմ խորհուրդն այսպիսին է. գործարկել մեծ նախագծեր, շարունակել Թբիլիսին շրջանցող ճանապարհի կառուցումը, կառուցել նավահանգիստ, հանգստավայրեր, խորհրդարանը չտեղափոխել Քութայիսից, քանի որ դա կործանարար կլինի Արևմտյան Վրաստանի տնտեսության համար, դադարեցնել կանգը, անել ընդմիջում, սեղմել Play, ավելի ճիշտ` Fast forward, քանի որ դադարի պատճառով մենք հետ ենք ընկել և անհրաժեշտ է ընթանալ առաջ»:
ԱՄՀ-ը Վրաստանի 2013 թվականի տնտեսական աճը նվազեցրել է մինչև 2.5 տոկոսի: Այս տարեսկզբին ԱՄՀ-ը Վրաստանի համար կանխատեսել էր 6 տոկոսանոց տնտեսական աճ: Արդեն հունիսին այն նվազեցվել էր մինչև 4 տոկոսի: Հաջորդ տարվա համար ԱՄՀ-ը կանխատեսել է Վրաստանում 5 տոկոսանոց տնտեսական աճ: