Մանվել Բադեյան. Դա ապացուցում է Զարուհի Փոստանջյանի հոգեկան ոչ հավասարակշիռ լինելը

Երեկ ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցն` ուղղված Սերժ Սարգսյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ` «խատառակություն» է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Բադեյանը: «Սա խայտառակութուն է, որն ապացուցում է Զարուհի Փոստանջյանի հոգեկան ոչ հավասարակշիռ լինելը, ինչը պետք ա ուսումնասիրվի»:

Մեր հարցին, թե իսկապես վնա՞ս է պետության հեղինակության համար նման հարցադրումը, ՀՀԿ-ական պատգամավորը այսպես արձագանքեց. «Ցանկացած լկտի պահվածք` այո, վնաս է»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է վերանայել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը՝ այնտեղից հեռացնելով Զարուհի Փոստանջյանին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս