Բաժիններ՝

Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով

2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում տեքստիլեղենի` 0.7%, կոշկեղենի` 1.1%, ոսկերչական`1.2%, անձնապիտո`1.6% ապրանքների, հագուստի և գործվածքի`2.2%, գորգեղենի` 2.6%, մշակույթի ապրանքների` 3.0% գնաճի արդյունք է: Գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, այգեգործական ապրանքներինը` 0.2%-ով, գրենական պիտույքներինը` 0.2%-ով, կահույքինը` 0.3%-ով, խոհանոցային սպասքինը` 0.3%-ով, վառելիքինը` 0.4%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է շինանյութերի` 1.0%, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.1%, լվացող միջոցների`0.1% գնանկում, իսկ դեղամիջոցների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.3% գնաճ: Սեպտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս