Անի Զախարյան. Ո՞ւր էին այդ ակտիվիստները, երբ Փակ շուկան կռիսանոց էր

«Քաղաքական նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը կողմ է, որպեսզի Փակ շուկան ստանա ճարտարապետական նոր տեսք: Նրա  խոսքով` ժամանակները փոխվել են և բոլոր ճարտարապետական կառույցները, որոնք նախկինում կառուցվել են, պետք է ժամանակի շունչի ստանան: «Փակ շուկան ահավոր անմխիթար վիճակում էր, կռիսանոց էր, չէր վերահսկվում…»,- նշեց նա:

Անդրադառնալով այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են պատմամշակութային կառույցը քանդելու դեմ, Անի Զախարյանը զարմանքով նշեց. «Բայց ո՞ւր էին իրենք, երբ դա կռիսանոց էր: Հիմա հրահրում են, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն են ախտոտում, ատելություն են սերմանում մեկը մյուսի նկատմամբ: Հիմա հստակ գեղեցիկ վերանորոգված է, գեղեցիկ լուծումներ է տրված տեսքին` պահպանելով արտաքին տեսքը, կլինի լավ փակ շուկա: Եթե լինի սուպերմարկետ ես էլ դեմ կլինեմ, բայց կառարկեմ տիրոջը, որը հատկացնի մի անկյուն, որ լինի խեցեգործություն, փայտագործություն… Առաջարկում եմ, որ ժամանակակից տեսքով, լուծումներով շուկա լինի, հետո նաև կստեղծվեն աշխատատեղեր: Հիմա ինչ անենք` թողնենք կռիսանոցը մնա՞»:

Նա ընթերցեց Նախախորհրդարանի անդամ, Փակ շուկայի կառուցապատման դեմ պայքարող Կարո Եղնուկյանի կենսագրությունը` ասելով, թե Եղնուկյանը Ադրբեջանում ապրել է և հայտարարեց. «Ստեղ մի ծրագիր կա, որ դրսից ինչ-որ մեկը հովանավորում է նրանց` Կարո Եղնուկյանի միջոցով, որ գան այստեղ նման բաներ անեն: Ինձ էլ են առաջարկում գնամ Ամերիկա-Գերմանիա, բայց ինչի՞ չեմ գնում, իսկ ես չեմ ընդունում նման մարդկանց հայրենասիրության դրսևորումը, ովքեր նման կյանքով են ապրել: Ո՞ւր էին այն ժամանակ այդ նախաձեռնողները, երբ Փակ շուկան անմխիթար վիճակում է: Նրանք հրահում են, բախումներ են ստեղծում»:

 

Տեսանյութեր

Լրահոս