Վրաստանը հուսով է Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ խուսափել սադրանքներից. Փանջիկիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում վերահաստատել է Վրաստանի որոշումը՝ կապված Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելուց հրաժարավելու հետ: Փանջիկիձեն հույս է հայտնել, որ Վրաստանի հանդեպ չեն լինի սադրանքներ.
«Վրաստանն արդեն իսկ հայտարարել է, որ հրաժարվում է Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելուց: Դա նշանակում է, որ մեր մարզիկները կմեկնեն Սոչի և կմասնակցեն մարզական միջոցառումներին:
Սակայն մենք նաև հուսով ենք, որ մեր այդ դրական քայլին կհաջորդի համապատասխան արձագանք Ռուսաստանի կողմից, ինչը կարտացոլվի նրանում, որ չեն լինի սադրանքներ և որևէ փորձեր՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան անկախ երկրներ ներկայացնելու հետ»: