Արցախում զինվորի մահվան գործով երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել
Նախօրեին մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումից մահացած Խաչատուր Կորյունի Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Տիգրան Հակոբյանին, ում կրակոցից և մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մանրամասները այստեղ՝